Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Դենդիասը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 11°C
    90%
    5 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Դենդիասը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Դենդիասը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Նիկոս Դենդիասի այցը Երևան և նշել հայ-հունական հարաբերությունների դինամիկ զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը: Միաժամանակ, ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է Նյու Յորքում կայացած Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման կարևորությունը՝ մարտահրավերներին համատեղ դիմագրավելու, տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովեու, ինչպես նաև տարբեր ուղղություններով հարաբերություններն ընդլայնելու առումով: Վարչապետը հույս է հայտնել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները կկրեն ինտենսիվ բնույթ:

Նիկոս Դենդիասը նշել է, որ Հունաստանը ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների հետևողական զարգացումը: Նա նշել է, որ Նյու Յորքում կայացած եռակողմ հանդիպումը եղել է արդյունավետ ու քննարկումներն այդ ձևաչափով կրելու են շարունակական բնույթ: Հունաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ հույն և հայ-ժողովուրդներին միմյանց է կապում դարավոր բարեկամությունը և իրենք հանձնառու են երկկողմ փոխգործակցությունը բարձրացնել նոր մակարդակի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին: Կառավարության ղեկավարը ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման և նոր ագրեսիա թույլ չտալու առումով ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Վարչապետը նաև անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ Հայաստանի դիրքորոշումներին:  

Նիկոս Դենդիասը հավելել է, որ Հունաստանը կներդնի բոլոր ջանքերը՝ նպաստելու ժողովրդավարական ու եղբայրական Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը:

Թեմայի այլ նորություններ