ՆԳՆ փրկարար ծառայությունը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնում է հակահրդեհային իրազեկման միջոցառումներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    11 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    15 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    68%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՆԳՆ փրկարար ծառայությունը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնում է հակահրդեհային իրազեկման միջոցառումներ

ՆԳՆ փրկարար ծառայությունը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնում է հակահրդեհային իրազեկման միջոցառումներ

Հայաստանի Հանրապետությունում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով՝ ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 7-ի № 817-Ա որոշմամբ ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ։
 
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ․ Ցուցուլյանի կարգադրությամբ ուժեղացված ծառայության շրջանակներում թե՛ հերթափոխային, թե՛ ամենօրյա ռեժիմով ծառայություն իրականացնող անձնակազմի ուժերով ձևավորվեցին 52 խմբեր, որոնք օգոստոսի 8-ից սկսած ծավալել են իրենց գործունեությունը։
 
ՀՀ մարզերում և Երևան քաղաքում տեղեկատվական արշավների շրջանակներում իրականացրել են հակահրդեհային անվտանգության միջոցառումներին ուղղված լայնածավալ աշխատանքներ, մասնավորապես՝ հանգստյան գոտիներում, զբոսաշրջության երթուղիներում, Սևանա լճի ափամերձ տարածքներում, անտառամերձ բնակավայրերում, զբոսայգիներում և այլ մարդաշատ վայրերում հրդեհների կանխարգելման վերաբերյալ տեղեկատվական հուշաթերթիկների, հակահրդեհային վարքականոնների հրահանգավորման պաստառների տարածման և քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության կանոնների կատարմանն ուղղված բացատրական աշխատանքներ: Հանրային իրազեկման աշխատանքներն իրականացվում են և՛ բարձրախոսների օգտագործմամբ, և՛ անօդաչու թռչող սարքերի միջոցով:
 
Միևնույն ժամանակ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումները ՆԳՆ ոստիկանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարությունների, Բնապահպանության և ընդերքի տեսչական, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների աշխատակիցների հետ համատեղ անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով իրականացրել են ուսումնասիրություններ, ստուգայցեր և բացատրական աշխատանքներ:
 
Հանրապետությունում ստեղծված բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակից ելնելով՝ նշված համալիր միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։

Թեմայի այլ նորություններ