Նեթանյահուն բացառել է հրադադարը և հայտարարել Գազայում Իսրայելի գործողության 3-րդ փուլի մեկնարկի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    28%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    17 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 22°C
    27%
    3 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    28%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    52%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    28%
    19 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    88%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.2038
  • Դոլար = 388

Նեթանյահուն բացառել է հրադադարը և հայտարարել Գազայում Իսրայելի գործողության 3-րդ փուլի մեկնարկի մասին

Նեթանյահուն բացառել է հրադադարը և հայտարարել Գազայում Իսրայելի գործողության 3-րդ փուլի մեկնարկի մասին

Իսրայելն ինտենսիվորեն շարունակում է ցամաքային գործողությունը Գազայի հատվածում, իսկ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ չի համաձայնի հրադադարի։ Նեթանյահուն նաև հայտնել է Գազայում ռազմական գործողության 3-րդ փուլի մեկնարկի մասին։

«Հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումներից հետո Իսրայելը չի համաձայնի ռազմական գործողությունների դադարեցման։ Իսրայելին հասցեագրված հրադադարի կոչերը ՀԱՄԱՍ-ին, ահաբեկչությանը և բարբարոսությանը հանձնվելու կոչեր են։ Դա տեղի չի ունենա», - Նեթանյահուի հայտարարությունն է հրապարակել նրա մամուլի ծառայությունը։

Նեթանյահուն նաև մեջբերում է արել Աստվածաշնչից՝ նշելով, որ կա խաղաղության ժամանակ և պատերազմի ժամանակ։

«Հիմա ժամանակն է պատերազմի՝ հանուն մեր ընդհանուր ապագայի», - ասել է Իսրայելի վարչապետը։

Հոկտեմբերի 30-ին համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում է իսրայելական տանկ Գազա քաղաքից ընդամենը 3 կմ հեռավորության վրա։ Նաև հաղորդվում էր տվյալ շրջանում ծանր մարտերի մասին։ Օրերս Իսրայելի բանակը հայտարարել էր պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ ռազմական գործողության 2-րդ փուլի մեկնարկի մասին։

Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած կառավարության նիստի մեկնարկին Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ սկսվել է ռազմական գործողության արդեն 3-րդ փուլը, որը ներառում է անկլավում ցամաքային գործողությունների ընդլայնում։

«Մենք պատերազմի մեջ ենք: Մենք մեր առջև հստակ նպատակ ենք դրել՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և վարչական կարողությունները: Մենք դա անում ենք համակարգված: Նախ, առաջին՝ շրջափակման փուլն ավարտված է: Երկրորդ փուլը՝ նրանց օդային հարվածներ հասցնելը, շարունակվում է անդադար: Երրորդ փուլում ԻՊԲ-ն (խմբ․՝ Իսրայելի պաշտպանության բանակը) ընդլայնել է ցամաքային ներխուժումը Գազայի հատվածում։ ԻՊԲ-ն դա անում է կշռադատված, շատ հզոր քայլերով՝ համակարգված, քայլ առ քայլ առաջ շարժվելով», - Իսրայելի վարչապետի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայել ներխուժումից հետո իսրայելական կողմը շրջափակել է Գազան և հարվածներ է հասցնում այնտեղ գտնվող հարյուրավոր թիրախների։ Իսրայելում զոհերի թիվը 1400 է, ևս 239 մարդ գերի է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։

Պաղեստինյան առողջապահական իշխանությունները հայտնել են, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 8000-ը, նրանց թվում կա 3324 երեխա։

Թեմայի այլ նորություններ