Ներխուժելով 29-ամյա երիտասարդի տուն, կրակել է ու փախել. Արմավիրի մարզի 45-ամյա բնակչը կալանավորվել է սպանության և սպանության փորձ կատարելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    90%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    89%
    5 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Ներխուժելով 29-ամյա երիտասարդի տուն, կրակել է ու փախել. Արմավիրի մարզի 45-ամյա բնակչը կալանավորվել է սպանության և սպանության փորձ կատարելու համար

Ներխուժելով 29-ամյա երիտասարդի տուն, կրակել է ու փախել. Արմավիրի մարզի 45-ամյա բնակչը կալանավորվել է սպանության և սպանության փորձ կատարելու համար

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնից՝ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  45-ամյա տղամարդու կողմից սպանության և սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. մայիսի 10-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, 45-ամյա տղամարդը մուտք գործելով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տներից մեկը, իր մոտ պահվող 16մմ տրամաչափի որսորդական հրացանով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մեկ կրակոց է արձակել նույն տան 29-ամյա բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի: Վերջինս ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Նույն օրը՝ ժամը 05:00-ից մինչև 05:30-ն ընկած ժամանակահատվածում, 45-ամյա տղամարդը  հասնելով Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասերից մեկի մոտ, որոշել է մոտակա ելակի հողակտորից ելակ ուտել ու շարունակել ճանապարհը: Սակայն հանդիպելով հողամասի սեփականատիրոջը՝ վեճի է բռնվել նրա հետ, որի ընթացքում 45-ամյա տղամարդը իր մոտ եղած դանակով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս կենսական կարևոր օրգաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ն մասի և 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ