Ներկայացվել է պատմական ժամանակների պատմական բյուջե. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    55%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    82%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    70%
    4 կմ/ժ
  • Արցախ 15°C
    81%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ներկայացվել է պատմական ժամանակների պատմական բյուջե. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Ներկայացվել է պատմական ժամանակների պատմական բյուջե. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում ֆինանսական գլխավոր փաստաթուղթը որակել է պատմական ժամանակների պատմական բյուջե: Գործադիրի ղեկավարը մատնանշել է մի շարք պատճառներ. բյուջեի եկամտային մասը 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է՝ ավելանալով 1 տրիլիոն 334 միլիարդ դրամով կամ շուրջ 3 միլիարդ դոլարով: Ավելի քան կրկնապատկվում է բյուջեի ծախսային մասը, առողջապահության ծախսերը եւս ավելի քան կրկնապատկվում են: «2018 թվականին երկրի կառավարումը ստանձնելով՝ առաջ քաշեցինք թեզ, որ քաղաքացին չպետք է մնա հիվանդանոցների դռներին, եւ այսօր արդեն քաղաքացին չի մնում հիվանդանոցների դռներին: Վերջին տվյալներով պետպատվերով առողջապահական պլանային ծառայությունների կարիք ունեցող անձինք հերթագրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում ստանում են այդ ծառայությունները: Սա չի վերաբերում անհետաձգելի ծառայություններին, որոնք մատուցվում են ըստ անհրաժեշտության»,- արձանագրել է վարչապետը:

2018 թվականի համեմատ կապիտալ ծախսերը եռապատկվել են, ավելի քան կրկնապատկվել են կրթության ոլորտի ծախսերը, կրկնապատկվել են նաեւ պաշտպանության ոլորտի ծախսերը: Այս մասին նշել է Նիկոլ Փաշինյանն ու հավելել, որ սա պատերազմի նախապատրաստություն չէ, այլ՝ խաղաղության, որովհետեւ քաղաքացիների պաշտպանվածության զգացողությունը խաղաղության եւ կայունության ամենակարեւոր երաշխիքն է:

«Մենք կանգնած ենք մեր պետության եւ պետականության ֆունկցիոնալ նշանակության վերագնահատման անհրաժեշտության առջեւ, եւ այդ ֆունկցիոնալ վերագնահատման արդյունքը, իմ կարծիքով, պետք է լինի հետեւյալը. Հայաստանը ոչ թե պլացդարմ կամ ֆորպոստ է՝ իր սահմաններից դուրս մշակված եւ իր սահմաններից դուրս պլաններ իրագործելու համար, այլ՝ սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ու երջանկությունն ապահովելու միջոց: Պետությունը պետք է առաջնորդվի բացառապես այս նպատակներն իրագործելու տրամաբանությամբ»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը: Այս համատեքստում նա արձանագրել է, որ տնտեսական զարգացումն է ՀՀ պետական շահը, եւ բոլոր քաղաքականություններն ու հայեցակարգերը պետք է գնահատվեն ըստ այն փաստի, թե որքանով են համապատասխանում Հայաստանի զարգացման շահերին:

«Այսօրվա իմ ելույթի հիմնական ուղերձը հետեւյալն է՝ մեր արժեքային համակարգի գագաթնակետը Հայաստանի Հանրապետությունն է, մեր շահերի համակարգի գագաթնակետը Հայաստանի տնտեսական զարգացումն է: Հենց այս երկու գագաթնակետերի սպասարկմանն է ուղղված խաղաղության օրակարգը: Այս առումով առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան»,- փաստել է Նիկոլ Փաշինյանն ու նշել, որ երեք առանցքային սկզբունքները, ըստ էության, համաձայնեցված են Ադրբեջանի հետ, եւ այդ համաձայնեցումը տեղի է ունեցել բանակցությունների ընթացքում:

Վարչապետը մանրամասնել է սկզբունքների առանձնահատկությունները եւ նշել, որ առաջինով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29.800 քկմ է, Ադրբեջանինը՝ 86.600 քկմ: Հաջորդ համաձայնեցված սկզբունքով Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն եւ պարտավորվում են ապագայում եւս նման պահանջներ առաջ չքաշել: Հաջորդ սկզբունքով տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է վերաբացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության հավասարության հիման վրա:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին եւ դրա իրագործման հարցում կարեւորել տարածաշրջանային երկրների ու միջազգային հանրության աջակցությունը:

«Լավ ապրել հնարավոր է միայն աշխատանքով եւ մեր քաղաքականությունն է նորանոր հնարավորություններ ստեղծել Հայաստանում մարդկանց աշխատանքի համար»,- նման համոզմունք է հայտնել երկրի վարչապետը ու խոսել նաեւ ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից Լեռնային Ղարաբաղի կորստի վերաբերյալ իշխանությունների հասցեին հնչած մեղադրանքների, երկրից թալանած միջոցները չվերադարձնելու քննադատությունների, մեր երկրում կոռուպցիոն երեւույթների ակտիվացման հնարավորությունների եւ այլ հարցերի վերաբերյալ:

«Մեր բոլոր գործողությունների ուղենիշը պետք է լինեն պետականության ամրապնդումը եւ տնտեսության զարգացումը»,- եզրափակել է ելույթը ՀՀ վարչապետը:

Ելույթն ամբողջությամբ` այստեղ:

Թեմայի այլ նորություններ