Նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին. քննարկվել է հայ-ֆրանսիական իրավական ոլորտի օրակարգը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    59%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    84%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    97%
    14 կմ/ժ
  • Արարատ 18°C
    37%
    9 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    74%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    59%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    66%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    59%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    8 կմ/ժ
  • Արցախ 19°C
    79%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին. քննարկվել է հայ-ֆրանսիական իրավական ոլորտի օրակարգը

Նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին. քննարկվել է հայ-ֆրանսիական իրավական ոլորտի օրակարգը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Օլիվիե Լըֆեբվրը՝ Հարավային Կովկասում Ներքին անվտանգության տարածաշրջանային կցորդը:
Դեսպան Լույոն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում և վերջինս հուլիսի 21-ից կփոխարինի Օլիվիե Դեկոտինին:

Հանդիպման ընթացքում նախարար Մինասյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ամուր հարաբերությունները և իր երախտագիտությունն է հայտնել դեսպան Անն Լույոյին՝ Արդարադատության նախարարության ծավալուն օրակարգին շարունակաբար աջակցելու համար:
Նախարար Մինասյանը նաև նշել է, որ մեծագույն պատիվ էր աշխատել Անն Լույոյի հետ՝ որպես բարձրակարգ դիվանագետի և հույս է հայտնել, որ հետագայում առիթ կլինի աշխատելու պաշտոնավարման այլ ուղղություններով:

Դեսպան Լույոն իր երախտագիտությունն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Ֆրանսիան մշտապես Հայաստանի կողքին է: Դեսպանը նաև բարձր է գնահատել Նախարարության բարեփոխումներն՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը և շնորհավորել էական առաջընթացի համար:
Նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները՝ դատական և իրավական, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներում՝ ինստիտուցիոնալ, գործառութային և օրենսդրական կարգավորումների լավարկման ուղղություններով:

Կողմերը հանգամանորեն քննարկել են հայ-ֆրանսիական իրավական ոլորտի օրակարգը՝ նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման, դատական համակարգի թվայնացման, փողերի լվացման իրավական կարգավորումների, ապօրինի գույքի բռնագանձման կառուցակարգերի կիրարկման հետ կապված հարցերն ու նախանշել են համագործակցության հետագա շրջանակը: Անդրադարձ է կատարվել նաև արդարադատության մատչելիությանը, ատելության խոսքի քրեականացմանը, խտրականության բացառմանն ուղղված իրավակարգավորումների նախանշմանը, ոլորտային մասնագետների կարողությունների զարգացմանը, դատավորների և դատախազների վերապատրաստմանը և այլն:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը հայ-ֆրանսիական բազմոլորտ օրակարգային հարցերի շուրջ:

Թեմայի այլ նորություններ