ՀՀ նախագահի նախկին թեկնածու Ռոբերտ Սիմոնյանը դատի է տվել ՀՀ նախագահին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Վերջին ամիսներին Սիմոնյանը հաճախ է «Ֆեյսբուք»-ում ուղիղ եթեր մտնում, որի ժամանակ իր կողքին կա ցուցանակ՝ «ՀՀ նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Սիմոնյան» վերտառությամբ:
Այժմ Սիմոնյանը Վարչական դատարան է դիմել՝ պահանջելով նախագահից վերահաստատել իր՝ նախագահի պաշտոնակատար լինելու կարգավիճակը: Հայցը ներկայացվել է հունիսի 28-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին: