Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    83%
    1 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամներին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամներին՝ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:



Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ՍԴՀԿ ներկայացուցիչներին համազգային նշանակություն ունեցող գործընթացներում նրանց կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար:

«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեր դիրքորոշման համար: Մենք կարիք ունենք միահամուռ պայքարել այն դժվարությունների դեմ, որոնք այսօր ծագել են մեր պետության առջև: Տեղյակ եմ, որ շատ լավ տիրապետում եք իրավիճակին, կառավարության հետ մշտական շփման մեջ եք, մասնակցում եք արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցական հանդիպումներին: Եվ ըստ այդմ՝ բավական տեղեկացված եք:

Սա նշանակում է, որ ձեր հերթին Սփյուռքի մեր հայրենակիցների հետ շփումների ընթացքում ներկայացնում եք մեր երկրում տիրող իրատեսական պատկերն ու իրականությունը:

Այսօրվա մեր աշխատանքում կարևոր է նաև տեղեկություններ հասցնելը: Երբ արտերկրում եմ լինում՝ անպայման հանդիպում եմ մեր համայնքի ներկայացուցիչների հետ և նկատում եմ, որ հիմնական խնդիրներից մեկը՝ տեղեկատվության պակասությունն է, ինչպես նաև ապատեղեկատվությունը: Դուք այդ համատեքստում կարևոր գործ եք անում և տեղեկությունը ներկայացնում ենք: Արտերկրում ապրող մարդուն դժվար է այս տեղեկատվության անսահման հոսքի մեջ ճշմարտությունը գտնել, շատ դեպքերում նաև այդ ճշմարտությունը անհնարին է գտնել», 
-ասել է նախագահ Խաչատուրյանը:

Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ ընդունելով և հասկանալով բոլոր բարդություններն ու դժվարությունները, շարունակում է իր բռնած ուղին: «Մենք գտնում ենք, որ ստեղծված իրավիճակի լուծումը միայն և միայն բանակցային սեղանի շուրջ պետք է լինի, և մենք պետք է մեր հարևանների հետ խաղաղ գոյակցության գաղափարն իրականություն դարձնենք, բայց դա չի նշանակում, որ դա պետք է լինի մեր արժանապատվության կամ Հայաստանի Հանրապետության տարածքների հաշվին: Մենք բոլորս պետք է մեր անելիքները գնահատենք և առաջ շարժվենք»,- նշել է նախագահը:

ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Համաձայն ենք Ձեր դիտարկումների հետ: Անկեղծ խոսակցություն է հարկավոր ժողովրդի հետ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում... Բարդ իրավիճակում ենք և մարդկանց պետք է հասցնել տեղեկություն, որը ճիշտ է, առանց քաղաքական շահարկումների և մոլորեցնող: Մենք միշտ պատրաստակամություն ենք հայտնել և վճռականությամբ ենք մոտեցել այս գործին, և միշտ խոսում ենք այն մասին, թե ինչպիսի դժվարություններ, ինչպես նաև հաջողություններ կան»,- ասել է Համբիկ Սարաֆյանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առկա մարտահրավերներին, առաջնահերթություններին և անվտանգային խնդիրներին: Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ակտիվ ներգրավվածություն ունենալ ու աջակցություն ցուցաբերել մեր երկրի առջև ծառացած խնդիրների միասնական լուծումներ փնտրելու և համահայկական հարցերում ջանքերը մեկտեղելու գործում:

Թեմայի այլ նորություններ