Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՌԱԿ ատենապետ Միքայել Խարապեանի գլխավորած պատվիրակությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    77%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    2 կմ/ժ
  • Արարատ 14°C
    45%
    7 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    64%
    0 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    77%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արցախ 15°C
    75%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՌԱԿ ատենապետ Միքայել Խարապեանի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՌԱԿ ատենապետ Միքայել Խարապեանի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Միքայել Խարապեանի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է կուսակցության ատենապետին և նորընտիր ղեկավար կազմին ՌԱԿ 29-րդ համագումարի արդյունավետ աշխատանքի և կուսակցության նոր ղեկավարության ընտրության կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Հանրապետության նախագահը ՌԱԿ ատենապետին և ներկայացուցիչներին մանրամասներ է ներկայացրել երկրի ներքին կյանքում և արտաքին ճակատում տիրող իրադրության վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակին, տարածաշրջանային իրողություններին և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցերում Հայաստանի որդեգրած դիրքորոշումներին:

Զրույցի ընթացքում անմիջական մթնոլորտում մտքեր են փոխանակվել համահայկական օրակարգային խնդիրների և վերջիններիս հաղթահարման գործում Սփյուռքի կազմակերպությունների դերակատարության վերաբերյալ:

Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներն ընդգծել են, որ իրենց բոլոր հնարավորություններով կանգնած են պետության կողքին և իրենց ջանքերն ուղղելու են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործին:

Ավելի վաղ, մայիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության նորընտիր անդամներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ:

Վարչապետը շնորհավորել է ՌԱԿ 29-րդ համագումարի անցկացման, կուսակցության նոր ղեկավար մարմնի ընտրության առթիվ և նրանց մաղթել կուսակցական արդյունավետ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ՌԱԿ համագումարը Երևանում անցկացնելու որոշումը և բարձր գնահատել ՌԱԿ գործունեությունը, որը մեծ դերակատարություն ունի Հայաստանում և Սփյուռքում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարության և ՌԱԿ միջև համագործակցությունն առաջիկայում ևս կշարունակվի:

Միքայել Խարապյանը հավելել է, որ ՌԱԿ-ն իր աջակցությունն է հայտնում կառավարությանը՝ ի նպաստ Հայրենիքում առկա խնդիրների և մարտահրավերների լուծման:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՌԱԿ գործունեությանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, կոռուպցիայի դեմ պայքարին, Հայաստանի տնտեսական զարգացումներին և այլ հարցերի:

Թեմայի այլ նորություններ