Մուշական թաղամասը կոյուղատար համակարգ կունենա. 2023թ․ Երևանում կկառուցվի ու կվերակառուցվի շուրջ 14 կմ կոյուղագիծ ու հեղեղատար
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    17 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    60%
    8 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    17 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Մուշական թաղամասը կոյուղատար համակարգ կունենա. 2023թ․ Երևանում կկառուցվի ու կվերակառուցվի շուրջ 14 կմ կոյուղագիծ ու հեղեղատար

Մուշական թաղամասը կոյուղատար համակարգ կունենա. 2023թ․ Երևանում կկառուցվի ու կվերակառուցվի շուրջ 14 կմ կոյուղագիծ ու հեղեղատար

Էրեբունու Մուշական թաղամասն ունի շուրջ 1600 բնակչություն: Այստեղ կոյուղի երբևէ չի եղել: Տարիների ընթացքում բնակիչներից ամեն մեկն իր ձևով է ժամանակավոր լուծում գտել:

«Ավելի քան 40 տարի ապրում ենք այստեղ, բայց կոյուղի չունենք ու ստիպված հորեր էինք փորել, այդպես էինք օգտվում: Շատերը առվին էին միացնում։ Տասնամյակներ շարունակ բարձրացրել ենք խնդիրը, բայց այդպես էլ չէր լուծվում»,-ասում են բնակիչները:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Մուշականում այժմ կառուցվում է նոր կոյուղատար համակարգ: 4.6 կմ երկարությամբ ցանցը հնարավորություն կտա ամբողջությամբ լուծել թաղամասի ամենակարևոր խնդիրը:

«Սկսում ենք մոտ 4600 մետր կոյուղագծի ամբողջությամբ զրոյից կառուցումը: Տարածքը երբևէ չի ունեցել կոյուղագիծ: Այս գիծը հասնելու է մինչև Աթոյան փողոց: Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է սա: Նպատակ ունենք հետագայում հարակից տարածքների կոյուղագծերը ևս զրոյից կառուցել և միացնել այս ցանցին: Քաղաքում հիմնովին նոր աշխատանքներ են իրականացվում», - նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը:

Աշխատանքները նախատեսվում է ավարտել և ցանցը շահագործման հանձնել մինչև տարեվերջ: Զուգահեռաբար բնակիչները կկարողանան ներքին միացումներն անել: Ծրագիրն էապես կբարձրացնի բնակիչների կյանքի որակը:

«Կոյուղագիծը սանիտարական հիգիենայի կարևոր պայմաններից մեկն է: Մոտ 240 մլն դրամ արժողությամբ ծրագիրը հիմնովին է լուծում կոյուղագծի հարցը, և սա երկար պետք է ծառայի բնակիչներին` մոտ 50-60 տարի»,-նշում է Խորեն Գրիգորյանը:

Երևանում ընթանում է նաև կոյուղատար համակարգերի վերակառուցում: Խաղաղ Դոնի 23 հասցեն քաղաքի ամենամեծ շենքն է: Տարիներ շարունակ այստեղ կոյուղաջրերը լցվում էին նկուղներ, բնակիչների տներ: Այսօր արդեն տեխնիկան աշխատում է բակում:

«Խնդիրը բնակիչները բազմիցս բարձրացրել էին, նույնիսկ առաջին հարկի բնակարաններ էր լցվում: Այժմ հարցը լուծում է ստանում»,- նշում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը:

2020-2022թթ. Երևանում կառուցվել ու վերակառուցվել է 11 կմ կոյուղագիծ ու հեղեղատար համակարգ: Միայն այս տարի ծավալները շուրջ 14 կմ են:

«Այս տարի ծավալային առումով ամենամեծ ծրագրերն ենք իրականացնում: 26 հասցեներում 12 կմ երկարությամբ կոյուղատար համակարգ է վերակառուցվում: Ծրագիրը կազմվել է հաշվի առնելով ցանցի վթարայնությունը, բնակչության պահանջարկը: Երկրորդ ծրագիրն իրականացնում է Վիոլեա ջուր ընկերությունը՝ 1.4 կմ երկարությամբ՝ 10 հասցեներում»,-ասում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Հատուկ հսկողություն է սահմանված աշխատանքների որակի նկատմամբ: Հնամաշ մետաղական խողովակները փոխարինվում են նոր ու հատուկ պոլիէթիլենային՝ ավելի շատ թողունակությամբ խողովակներով:

Երևանի ներքաղաքային կուղատար համակարգի երկարությունը 1200կմ է, որի մոտ 80 տոկոսն այսօր փոխարինման կարիք ունի: Ցանցի արդիականացումը պահանջում է լուրջ ներդրումներ, իսկ համայնքային միջոցները բավարար չեն: Երևանի քաղաքապետարանը գրանցել է ոլորտի առաջնահերթ և հեռանկարային խնդիրները, կազմել ծրագրային փաթեթ:

«Առաջիկայում քննարկում կունենանք, և հավանաբար ամփոփ առաջարկ կներկայացվի կառավարություն այս առնչությամբ»,-ասում է Արեյանը:

Երևանի զարգացումը պետք է նպաստի նաև քաղաքացիների համար հարմարավետ միջավայրի ստեղծմանն ու պաահովմանը: Փուլ առ փուլ համայնքը լուծում է մայրաքաղաքի՝ տարիներ շարունակ չլուծված խնդիրները:

Թեմայի այլ նորություններ