Մոսկվան դժվարացնում է պետական գաղտնիքների տիրապետող նախկին պաշտոնյաների ելքը երկրից
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    39%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    58%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    10 կմ/ժ
  • Արարատ 18°C
    33%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    90%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    39%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    64%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    51%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.23067
  • Դոլար = 387.905

Մոսկվան դժվարացնում է պետական գաղտնիքների տիրապետող նախկին պաշտոնյաների ելքը երկրից

Մոսկվան դժվարացնում է պետական գաղտնիքների տիրապետող նախկին պաշտոնյաների ելքը երկրից

Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ խստացնելով կարգը, որով պետական գաղտնիքների տիրապետող նախկին պաշտոնյաները կարող են երկրից հեռանալ։

Փաստաթղթի համաձայն, այսուհետ Պետական գաղտնիքների պաշտպանության միջգերատեսչական հանձնաժողովն է որոշելու, թե նախկիններից ով կարող է լքել երկիրը և որքան ժամանակով։

Միաժամանակ ՌԴ նախագահն իրեն իրավունք է վերապահել միջամտել հանձնաժողովի աշխատանքներին և փոխել նրա որոշումները։

Անցած տարվա մարտին «Ազատության» հետաքննող լրագրողները պարզել էին, որ Ռուսաստանի իշխանությունները առգրավում են ռուս պաշտոնյաների և պետական ընկերությունների աշխատակիցներից արտասահմանյան անձնագրերը: Ավելի ուշ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ արտասահմանյան ճանապարհորդությունների հարցում «խիստ կանոններ» են գործում, որոնք ուժի մեջ են մտել Ուկրաինայի դեմ պատերազմից ի վեր»։

Թեմայի այլ նորություններ