Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    86%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    9 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    81%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանին

Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանին

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանին:

Մխիթար Հայրապետյանը կոմիտեի նախագահին ներկայացրել է «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագիրը, որի շրջանակում ուսանողների համար դասախոսություններ են կարդալու արտերկրի առաջատար բուհերից հրավիրված հայազգի գիտնականները:

«Հանդիպման ընթացքում անդրադարձել եմ հանրակրթական դպրոցներում STEM ուղղությունների զարգացմանն ուղղված մեր ջանքերին: Այս համատեքստում խոսել ենք բնագիտական առարկաների գծով ուսուցիչների պակասի խնդրի մասին, ինչպես նաև ընդգծել բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաների անհրաժեշտությունը:

Արտյոմ Մեհրաբյանը, իր հերթին, անդրադարձել է ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպմանը, կարևորել կրթության միջոցով մեր երկրում համապատասխան մասնագետների պատրաստումը:

Հանդիպման ավարտին նշել եմ, որ «Իմ քայլը» հիմնադրամը նպատակ ունի բացահայտել մեր երկրի և համայն հայության կարևորագույն, մշտապես վերարտադրելի ռեսուրսը՝ մարդկային ներուժը, կատարել երկարաժամկետ ներդրումներ՝ համառ, տևական ու հետևողական աշխատանքի միջոցով ձևավորելով առավել որակյալ և մրցունակ հասարակություն, որն էլ, իր հերթին, պատրաստ կլինի դիմագրավել ապագայի անգամ ամենադժվարին մարտահրավերներին»,- գրել է նա։

Թեմայի այլ նորություններ