ՄԻՊ-ը ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    13 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 13°C
    74%
    5 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    91%
    14 կմ/ժ
  • Արարատ 18°C
    38%
    17 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    72%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    50%
    19 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    13 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    51%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20626
  • Դոլար = 388.01

ՄԻՊ-ը ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը

ՄԻՊ-ը ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է հանդիպումներ ունենալ միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Պաշտպանն ընդունել է Ժնևում ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ղեկավար և ներկայացուցիչ Մոհան Ռամեշ Ռաջասինգամի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են եղել նաև Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի ժամանակավոր պարտականությունները կատարող Նատիա Նացվիլիշվիլին և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչը:

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վիճակը՝ առանձին դեպքերով ներկայացնելով միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի առերեևույթ խախտումները:

Պաշտպանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը միտված՝ առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում՝ Կոռնիձորում, ապա նաև Գորիսում և Վայքում, իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին։

Պաշտպանը նաև ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ադրբեջանական հրապարակային աղբյուրների ու սոցիալական մեդիայիում տարածվող հրապարակումների մշտադիտարկումների արդյունքները, արձանագրելով որ սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն էթնիկ ծագման հիմքով թիրախավորող, ատելություն և բռնություն քարոզող և արդարացնող մեծաքանակ գրառումներ են առկա։  Պաշտպանն այս համատեքստում արձանագրել է, որ ադրբեջանական հասարակության նման անհանդուրժողական վերաբերմունքը հետևանքն ու ապացույցն է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության։

Կողմերը մտքեր են փոխանակել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար և իրավական խնդիրների հասցեագրման վերաբերյալ, վերահաստատելով  մարդու իրավունքների՝ բոլոր իրավիճակներում և աշխարհի ցանկացած անկյունում գերակա լինելու կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերի առնչությամբ։

Թեմայի այլ նորություններ