ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով խորհրդի նիստ՝ նվիրված «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    19 կմ/ժ
  • Լոռի 19°C
    55%
    21 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    67%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    38%
    20 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    53%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    51%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    21 կմ/ժ
  • Արցախ 22°C
    61%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով խորհրդի նիստ՝ նվիրված «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավին

ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով խորհրդի նիստ՝ նվիրված «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավին

ՄԻՊ գրասենյակից հայտնում են՝ դեկտեմբերի 5-ին անցկացվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը՝ նվիրված «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» միջազգային քարոզարշավին:

Ողջունելով ներկաներին՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող ջանքերը համատեղելու համար։

Նա արձանագրել է, որ գենդերային հիմքով բռնությունը և ընտանիքում բռնությունը բռնության առանձնահատուկ տեսակներ են, հետևաբար՝ դրանց հասցեավորումն ու պայքարը ևս ենթադրում են առանձնահատուկ մեթոդաբանություն: Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել ոչ խտրական և հանդուրժող միջավայր և հասարակություն ձևավորելու ուղղությամբ: 

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կանանց նկատմամբ և ընտանիքում բռնության դեպքերի առնչությամբ բողոքներ մշտապես են ստացվում: 2023 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԻՊ աշխատակազմում ստացվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 78 գրավոր և բանավոր դիմում-բողոք, որից 67-ի դեպքում բռնության են ենթարկվել իգական սեռի ներկայացուցիչները»,- բացման խոսքում ասել է Անահիտ Մանասյանը:

Պաշտպանն իր խոսքում ընդգծել է, որ գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի են։ Այս խնդիրների հասցեավորման ու լուծման գործում կարևորելով Խորհրդի դերը` Անահիտ Մանասյանը նշել է, որ այն յուրօրինակ կամուրջ է պետության և քաղաքացիական հասարակության միջև:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը: Նրանք ևս կարևորել են Խորհրդի դերը կանանց իրավազորման, նրանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման գործում։

Նիստի շրջանակում անցկացվել են քննարկումներ՝ «Ընտանիքում բռնության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակը. արձանագրված խնդիրներն ու արդի մարտահրավերները» և «Սեռական ոտնձգությունն աշխատավայրում և ուսումնական հաստատություններում» թեմաներով: Մասնավորապես՝ նշվել են ընտանիքում բռնության և գենդերային հիմքով բռնության, սեռական ոտնձգության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, ոլորտային բացերն ու հասարակությունում առկա կարծրատիպերը, անդրադարձ է կատարվել միջազգային իրավական կառուցակարգերին ու կարգավորումներին: 

Ամփոփելով միջոցառումը` Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Խորհրդի անդամներին և միջոցառման մասնակիցներին ակտիվ մասնակցության համար՝ նախանշելով Խորհրդի հետագա գործունեության հիմնական ուղղություներն ու քայլերը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առնթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստն իրականացվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի աջակցությամբ։

Թեմայի այլ նորություններ