Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվող՝ երկու տասնյակից ավելի բեռնատար մարդասիրական օգնությունը արդեն երկու շաբաթ է՝ Սյունիքում է:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձորի սահմանային հատված: ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշեց՝ միջազգային հանրության կողմից հետաքրքրության աճը շարունակական է ՀՀ-ի կառավարության այս հումանիտար նախաձեռնության վերաբերյալ:
Նա նշել է, որ մինչ այս ուղեբեռն այստեղ է, ԼՂ-ում ճգնաժամը խորանում է: