Միջնորդները որոշակի աշխատանք են իրականացնում նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. Կոստանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    72%
    5 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    63%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    75%
    2 կմ/ժ
  • Արցախ 18°C
    65%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Միջնորդները որոշակի աշխատանք են իրականացնում նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. Կոստանյան

Միջնորդները որոշակի աշխատանք են իրականացնում նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. Կոստանյան

Կարծում ենք, որ թուրքական կողմը պետք է դրականորեն արձագանքի մեր պատրաստակամությանը՝ բացելու սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և այս համատեքստում  «3+3» ձևաչափով Իրանում կայացած վերջին հանդիպմանը:

Հարցին՝ Բրյուսելում կամ ԱՄՆ-ում առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներ նախատեսվո՞ւմ են, Կոստանյանը պատասխանեց՝ այս պահին հանդիպման մասին որևէ հստակ պայմանավորվածություն չկա:

Լրագրողի դիտարկմանը, թե կարո՞ղ ենք ասել՝ բանակցությունները փակուղում են, քանի որ առաջնորդների մակարդակով հանդիպում տեղի չի ունենում, Կոստանյանը արձագանքեց՝  այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

«Ամեն դեպքում միջնորդները որոշակի աշխատանք են իրականացնում նաև նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:

Գիտեք, որ երեկ Երևանում էր նաև ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն, մենք մշտական կոնտակտի մեջ ենք նաև մյուս միջնորդների հետ: Այնպես, որ սպասում ենք, որ տեղի ունենա նոր հանդիպում: Մակարդակի, վայրի և միջնորդի մասին այս պահին դեռ կդժվարանամ ասել»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ