Միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը թեքել, երբ ԼՂ-ում մարդիկ սովամահ են լինում․ իրավապաշտպան Էվելինա Օչաբի հոդվածը՝ Forbes- ում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    32%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    96%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    28%
    21 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    74%
    15 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    32%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    48%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    32%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    15 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.24518
  • Դոլար = 388.01

Միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը թեքել, երբ ԼՂ-ում մարդիկ սովամահ են լինում․ իրավապաշտպան Էվելինա Օչաբի հոդվածը՝ Forbes- ում

Միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը թեքել, երբ ԼՂ-ում մարդիկ սովամահ են լինում․ իրավապաշտպան Էվելինա Օչաբի հոդվածը՝ Forbes- ում

Իրավապաշտպան Էվելինա Օչաբը, որի գործունության հիմնական ուղղություններից է աշխարհի տարբեր երկրներում ազգային փոքրամասնությունների նկատմամբ հետապնդումները,  Forbes-ում հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Իր հոդվածում իրավապաշտպանը մեջբերել է ՄԱԿ-ի փորձագետների՝ օգոստոսի 7-ի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով վերջին յոթ ամիսների ընթացքում արգելափակված է մնում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով բնակչությունը բախվել է սննդամթերքի, պարենի, բժշկական և հիգիենայի պարագաների կտրուկ պակասի հետ:

Օչաբը իր հոդվածում հիշեցրել է Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ արձանագրելով, որ Ադրբեջանը չի կատարել որոշումները, քանի որ Լաչինի միջանցքը շարունակում է արգելափակված մնալ։

Իրավապաշտպանը նաև անդրադարձել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Օկամպոյի զեկույցին, որում վերջինս արձանագրել է, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում։

«Լեռնային Ղարաբաղում ծանր վիճակի մասին հաղորդագրությունները վերջապես պետք է լուրջ ընդունվեն և գործողություններ ձեռնարկվեն։ Քանի որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ սովամահ են լինում, միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը թեքել, ինչպես եղել է վերջին 8 ամիսների ընթացքում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հրատապ օգնության կարիք ունի՝ առանց հավելյալ արդարացումների»,- գրել է Էվելինա Օչաբը։

Թեմայի այլ նորություններ