Միջադեպը քննվում է. ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանին արտգործնախարարություն կանչելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    7 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    89%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    76%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Միջադեպը քննվում է. ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանին արտգործնախարարություն կանչելու մասին

Միջադեպը քննվում է. ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանին արտգործնախարարություն կանչելու մասին

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ օրերս Հակարիի կամրջին տեղի ունեցած դեպքերին և դրա պատճառով ՀՀ-ում ՌԴ դեսպանին Արտաքին գործերի նախարարություն հրավիրելուն։

Հարցին՝ այս մասով որևէ արձագանք կա՞ Ռուսաստանի կողմից, փոխնախարարը միայն արձագանքեց․ «Միջադեպը քննվում է, ՀՀ ԱԳՆ-ն իր դիրքորոշումն ու մտահոգությունը ներկայացրել է խնդրի վերաբերյալ»։

Հիշեցնենք՝ օրերս ադրբեջանցիները ռուսների օգնությամբ իրենց դրոշը տեղադրել էին Հայաստանի տարածքում։ Ռուս զինծառայողներն իրենց զրահափոխադրիչներով պատնեշ էին դրել, ինչից հետո ադրբեջանական կողմը դրոշ էր տեղադրել: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, հայկական կողմի գործադրած ջանքերի շնորհիվ ՀՀ տարածքում տեղադրված ադրբեջանական դրոշը հեռացվել է:

Հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանը կանչվել էր ՀՀ ԱԳՆ, նրան Հայաստանի խիստ դժգոհությունն էր ներկայացվել:

Թեմայի այլ նորություններ