ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ հայ ռազմագերիների մասին Ադրբեջանը արժանահավատ տեղեկություններ չի տրամադրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    1 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    78%
    6 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    88%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ հայ ռազմագերիների մասին Ադրբեջանը արժանահավատ տեղեկություններ չի տրամադրել

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ հայ ռազմագերիների մասին Ադրբեջանը արժանահավատ տեղեկություններ չի տրամադրել

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը արժանահավատ տեղեկություններ չի տրամադրել հայ ռազմագերիների մասին:

Այս մասին համատեղ հայտարարությամբ հայտնել են Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ  ՄԻԵԴ-ը որոշել է Ադրբեջանի համար կիրառել հրատապ միջոց:

Հայտարարության մեջ ասվում է.

27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց։ Գերության մեջ հայտնված անձինք են՝

Սամվել Ասատրյանը,

Արսեն Կարապետյանը,

Նորիկ Արաքելյանը,

Գեղամ Էլիբեկյանը,

Վահե Աբրահամյանը,

Հովսեփ Սահակյանը,

Սամվել Քաստակցյանը,

Սամվել Կնազյանը,

Էդիկ Տոնոյանը,

Վալերի Հայրապետյանը,

Հարություն Գևորգյանը,

Արման Հարությունյանը,

Միքայել Մարտիրոսյանը,

Լյուդվիգ Մկրտչյանը,

Պետրոս Ղազարյանը,

Սարգիս Սողոմոնյանը և

Խաչիկ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև՝ 27.11.2020թ:

Դատարանը որոշումները կայացրել է՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կառավարությունը Դատարանի սահմանված ժամկետում, չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ։

Թեմայի այլ նորություններ