Միացյալ Թագավորությունը շնորհավորել է Հայաստանին հաջողված խորհրդարանական ընտրությունների առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    60%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    24 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Միացյալ Թագավորությունը շնորհավորել է Հայաստանին հաջողված խորհրդարանական ընտրությունների առթիվ

Միացյալ Թագավորությունը շնորհավորել է Հայաստանին հաջողված խորհրդարանական ընտրությունների առթիվ

ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության դեսպան Նիլ Բուշը շնորհավորել է հայ ժողովրդին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը՝ ընտրությունները դիտարկելու և դրանց արդյունքներով զեկույցներ ներկայացնելու առնչությամբ: Այս մասին Բուշը խոսել է ԵԱՀԿ նստաշրջանում:

«Ուրախ էինք տեղեկանալու, որ ընտրությունները մրցակցային էին և կարճ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ լավ կազմակերպված: Ընտրողներին ներկայացվել է կարծիքների լայն շրջանակ, հիմնարար իրավունքներն ու ազատությունները մեծամասամբ հարգվել են, մասնակիցները կարողացել են ազատ քարոզարշավ իրականացնել»,- նշել է դեսպանը:

Նա կիսել է մտահոգություններն այն մասին, որ քարոզարշավի ժամանակաշրջանն աչքի էր ընկնում խիստ բևեռացմամբ և հրահրող հռետորաբանությամբ, և որ քարոզարշավի ընթացքում կանայք երկրորդ պլան էին մղված:

«Ակնկալում ենք տեսնել ընտրությունները դիտարկող առաքելության վերջնական զեկույցը, որը արժեքավոր տեղեկություններ կպարունակի՝ ուղղված ընտրական գործընթացի հետագա բարելավմանը և կլուծի ի հայտ եկած խնդիրները: ԺՀՄԻԳ օբյեկտիվ ուսումնասիրություններն ու առաջարկություններն արժեքավոր գործիք են, և մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը լիարժեքորեն օգտվել դրանցից, այդ թվում և՝ կյանքի կոչելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ այս և նախկին առաջարկները:

Միացյալ Թագավորությունը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում և ժողովրդավարության ու տնտեսական բարեփոխումների ոլորտում համագործակցության միջոցով»,- հայտարարել է Նիլ Բուշը:

Թեմայի այլ նորություններ