Մի շարք մարտահրավերների հաղթահարման գործում ՀՀ֊ն ակնկալում է ԵՄ ծանրակշիռ աջակցությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    61%
    12 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    69%
    3 կմ/ժ
  • Արարատ 19°C
    37%
    17 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    49%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    49%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    57%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Մի շարք մարտահրավերների հաղթահարման գործում ՀՀ֊ն ակնկալում է ԵՄ ծանրակշիռ աջակցությունը

Մի շարք մարտահրավերների հաղթահարման գործում ՀՀ֊ն ակնկալում է ԵՄ ծանրակշիռ աջակցությունը

Հայաստանը ցանկանում է խորացնել իր հարաբերությունները Եվրամիության հետ և չի ցանկանում դա որեւէ կերպ հակադրել տարածաշրջանային հարաբերությունների խորացման, զարգացման տեսլականի հետ։

Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում։

«Հայաստանի կառավարությունը հանձնառու է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացմանը։ Վստահ եմ, որ ԵՄ-ն և Հայաստանը չեն սպառել համագործակցությունը որակական նոր բովանդակությամբ համալրելու, այն ընդլայնելու և նոր մակարդակի հասցնելու հնարավորությունները։ ԵՄ-Հայաստան հարաբերություններում ավելացել է նաեւ անվտանգային բաղադրիչ՝ ի դեմս ԵՄ քաղաքացիական առաքելության, որը մոնիտորինգ է իրականացնում Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով: Եվրոպական քաղաքական համայնքի Գրանադայի գագաթաժողովի եւ այսօրվա քննարկումների և Ձեր ելույթի հայտարարության արդյունքներով ակնհայտ է, որ ԵՄ ինստիտուտների շրջանում Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ առկա է կոնսենսուս։ Հայաստանը նաև շահագրգռված է միջազգային իրավակարգի խթանման և զարգացման հարցում: Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Միջազգային քրեական դատարանի հիմնարար փաստաթուղթ հանդիսացող Հռոմի կանոնադրությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այս իմաստով ՀՀ վարչապետը նշանակալի համարեց նաև սեպտեմբերի 12-ին Հայաստանի խորհրդարանի կայացրած որոշումը՝ վավերացնել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մի շարք մարտահրավերների հաղթահարման գործում Հայաստանն ակնկալում է Եվրամիության ծանրակշիռ աջակցությունը: «Այլոց շարքում խոսքն ավելի քան 100 հազար հայերի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում առաջացած հումանիտար պրոբլեմների հաղթահարման մասին է, որտեղ մենք հրատապ աջակցության կարիք ունենք»,-հավելեց վարչապետը։

Թեմայի այլ նորություններ