Մեծ ծավալի աշխատանքները բերում են նաև մեծ ծավալի խնդիրներ քաղաքային կյանքում. Տիգրան Ավինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    44%
    11 կմ/ժ
  • Լոռի 16°C
    52%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    14 կմ/ժ
  • Արարատ 22°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    52%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    72%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Մեծ ծավալի աշխատանքները բերում են նաև մեծ ծավալի խնդիրներ քաղաքային կյանքում. Տիգրան Ավինյան

Մեծ ծավալի աշխատանքները բերում են նաև մեծ ծավալի խնդիրներ քաղաքային կյանքում. Տիգրան Ավինյան

Հաջորդ շաբաթ կմեկնարկի Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման վերելակների տեղադրումը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում  այս տարի շուրջ 20 վերելակ կտեղադրվի:
***
2023թ. Երևանում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 500 վերելակ: Ծրագրի առաջին փուլում կտեղադրվի շուրջ 100 վերելակ, 64 հասցեում աշխատանքներն ավարտվել են: Երկրորդ փուլի պայմանագրով կտեղադրվի ևս 400 վերելակ,  124 հասցեում գործընթացն արդեն մեկնարկել է: 
***
Խցանումները մեղմելու նպատակով Մյասնիկյան պողոտայում դիտարկվում է դարձափոխային երթևեկություն կազմակերպել: Առավոտյան և երեկոյան ժամերին հավելյալ գիծ կավելացվի:
***
Երևանում, օրեցօր մեծացող կառուցապատման ծավալներին զուգահեռ, առաջ է գալիս նաև ենթակառուցվածքների խնդիր: Կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների ներդրումային ծրագրերով Երևանում այս տարի կանցկացվի 25 կմ գազատար, որից 12.2 կմ-ն արդեն պատրաստ է, 9 կմ ջրագիծ և 1.4 կմ կոյուղագիծ, 101 բազմաբնակարան շենքում էլ կփոխարինվի 17.2 կմ մալուխ:
«Նորակառույցներում, վստահաբար, գազամատակարարման ու ջրամատակարարման մեծ խնդիրներ են եղել և, կարելի է ասել՝ այս տարի այդ աշխատանքների գերակշիռ մասը կարող ենք ավարտված համարել: Մեծ ծավալի աշխատանքները բերում են նաև մեծ ծավալի խնդիրներ քաղաքային կյանքում, երթևեկության մեջ և, հետևապես, նվազագույնը, որ կարող ենք անել, պատշաճ կահավորելն է և հետևելը, որ այդ կահավորումը լինի չափորոշիչներին համապատասխան: Երևանցիներն արժանի են ավելի լավ վերաբերմունքի»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:     
  ***
Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային աշխատանքների երկրորդ փուլը ևս ավարտվել է, մինչև տարեվերջ կավարտվի նաև նախագծման երրորդ փուլը, ինչն էլ հնարավորություն կտա հաջորդ տարվանից սկսել շինարարությունը: Միջնաժամկետ ծախսային ծրագրում, ի դեպ, շինարարական աշխատանքների համար նախատեսված է 4 մլրդ դրամ:  

Թեմայի այլ նորություններ