Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման աշխատանքները հաջորդ տարվանից պետք է սկսենք․ Ավինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    43%
    20 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    11 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    28%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    97%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    55%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    41%
    19 կմ/ժ
  • Արցախ 14°C
    94%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.24518
  • Դոլար = 388.01

Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման աշխատանքները հաջորդ տարվանից պետք է սկսենք․ Ավինյան

Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման աշխատանքները հաջորդ տարվանից պետք է սկսենք․ Ավինյան

Երևանի քաղաքապետարանը ստացել է մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման նախագծային աշխատանքների ամբողջական փաթեթը, և այն գտնվում է համալիր փորձաքննության իրականացման փուլում։ Երևանի քաղաքապետարանի երեկ կայացած գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես պետք է խնդրեմ, որ այդ աշխատանքներն ամփոփելուց հետո միանգամից մրցույթի դնենք՝ առանց ֆինանսական միջոցների։ Այդ հարցը հընթացս կսկսենք լուծել, բայց արդեն պատրաստ լինենք, որ Աջափնյակ կայարանի շինարարական աշխատանքները պետք է սկսենք»,- ասել է Երևանի քաղաքապետը։

Երևանի քաղաքապետը հանձնարարեց նաև մրցույթի դնել «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ մետրոյի նոր կայարան կառուցելու նախագծա-նախահաշվային փաստաթղթերը ձեռք բերելու հայտը։ 

Հավելենք, որ Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են 20 վճարային տերմինալներ՝ միասնական տոմսային համակարգի ծրագրի շրջանակում: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտնել է Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։

«Նաև առաջիկա 10 օրվա ընթացքում մետրոպոլիտենը կհամալրվի մեկ շարժակազմով` երեք վագոններով։ 2 շարժակազմ էլ՝ երեք վագոններով գիծ դուրս կգան երկու ամսում, այսինքն՝ 3 ամսում կունենք երեք նոր շարժակազմ՝ երեք վագոններով»,- ասել է նա։

Թեմայի այլ նորություններ