Մեր առջև բարձր նշաձող պետք է դնենք և ձգտենք հասնել այդ նշաձողին․ Հայկ Չոբանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    50%
    30 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 31°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Մեր առջև բարձր նշաձող պետք է դնենք և ձգտենք հասնել այդ նշաձողին․ Հայկ Չոբանյան

Մեր առջև բարձր նշաձող պետք է դնենք և ձգտենք հասնել այդ նշաձողին․ Հայկ Չոբանյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 6-ին այցելել է «Սինոփսիս Արմենիա»  ընկերություն։ 
 
Հանդիպման սկզբում Հայկ Չոբանյանը շրջայց է կատարել ընկերությունում: «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել  ընկերության  գործունեությունը, տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունները և  ընթացիկ ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել միկրոէլետրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադային, «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար»  պետական մրցանակին,  ավագ դպրոցների ճարտարագիտական ծրագրին և ոլորտային մի շարք այլ նախաձեռնություններին։ 
 
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի կարևոր խնդիրներից է որակյալ կրթությունը, գործնական հմտություններ ու ձիրքեր ունեցող բարձրակարգ մասնագետների պատրաստումն ու նրանց արագ ինտեգրումը ոլորտային ընկերություններում։ Հայկ Չոբանյանը կարևորել է «Սինոփսիս Արմենիա»  ընկերության ներկայությունը Հայաստանում և  ընկերության կողմից կայուն և շարունակական կերպով իրականացվող մի շարք ծրագրերը, այդ թվում՝ կրթական։  
 
«Նմանօրինակ կրթական ծրագրերը մեծ նշանակություն ունեն մեր երկրի և ոլորտի շարունակական, դինամիկ աճի տեսանկյունից։ Այս ծրագրերն անհրաժեշտ է սկսել դպրոցից և կրթությունից զատ անհրաժեշտ է ստեղծել գրավիչ աշխատանքային միջավայր, ինչը թույլ կտա ոլորտի լավ մասնագետներին պահել և նրանց ներուժն իրացնել հենց Հայաստանում։ Մյուս կողմից կարևոր է սերտ համագործակցությունն արտերկրում աշխատող և բնակվող մեր հայրենակիցների հետ, ովքեր կարող են իրենց ներդրումն ունենալ երկրի և ոլորտի զարգացման գործում։ Մենք պետք է մեր առջև բարձր նշաձող դնենք ու հավակնոտ նպատակներով ու ծրագրերով ձգտենք հասնել այդ նշաձողին»,- ընդգծել է նախարարի պաշտոնակատարը։ 
 
Ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը  կարևորել է թե՛ իրենց ընկերության, թե ոլորտի զարգացման գործում պետության հետ սերտ համագործակցությունը, ինչը թույլ է տալիս համակարգված և հաստատուն քայլերով հաջողություններ գրանցել։  
 
Հանդիպման ավարտին որոշվել է առաջիկա օրերին կազմակերպել աշխատանքային հանդիպում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Սինոփսիս Արմենիա»  ընկերության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչների հետ՝ ավելի գործնական և առարկայական քննարկման համար։

Թեմայի այլ նորություններ