Մենք միշտ անկեղծ ենք. նախարարը՝ տեսախցիկները անջատած ժամանակ իր արտահայտած մտքերի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    17 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    63%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    2 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    17 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    71%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Մենք միշտ անկեղծ ենք. նախարարը՝ տեսախցիկները անջատած ժամանակ իր արտահայտած մտքերի մասին

Մենք միշտ անկեղծ ենք. նախարարը՝ տեսախցիկները անջատած ժամանակ իր արտահայտած մտքերի մասին

«Առաջին հերթին կարող եմ ասել, որ մենք միշտ անկեղծ ենք»:

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե հերթական նիստի ժամանակ, երբ թվացել էր, որ տեսախցիկներն անջատված են, նախարարը խոսել էր այն մասին, որ խոստումների մեծ մասը չեն կատարվում, ստացվում է՝ ժողովրդի՞ն են խաբում:

«Փորձում ենք և սովորաբար մատուցում ենք միայն ճիշտը և այն մտքերը, որ կան մեզ մոտ: Եթե ուշադրություն դարձնեք, տեսախցիկները միացնելուց հետո էլ չի փոխվում խոսակցության ոճը: Կարող եմ ասել, որ նմանատիպ քննարկումները՝ թե՛ բաց, թե՛ փակ, նախատեսված են նրա համար, որպեսզի Կառավարությունն ավելի լավ աշխատի: Որևիցե լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա»,- ասաց Քերոբյանը:

Վերջինս նկատեց՝ քննարկումների փուլ է, Ազգային ժողովն էլ այն հարթակն է, որտեղ կարող են բարձրաձայնել կամ քննարկել խնդիրները: Նախարարի խոսքով՝ միշտ կա ֆինանսական միջոցների սղություն, և դա ստիպում է, որպեսզի որոշում կայացնողները, ըստ առաջնահերթությունների, ընտրեն: Դա կա անգամ ամենազարգացած երկրներում:

«Պետք է մշակված ծրագրեր լինեն՝ թիրախներին հասնող: Օրինակ՝ այսօր մենք ընդունեցինք ներդրումների ներգրավվման ծրագիր, որը շատ մեծ ծրագիր է և պարունակում է  լայնամասշտաբ աջակցություն ներդրողներին, և մենք բավական լավ առաջ ենք գնում այդ առումով: Այս ծրագրում կան այնպիսի տերմիններ, որոնք երբևէ չեն եղել, օրինակ՝ գլոբալ 500 ընկերությունների Հայաստան բերելու, աշխարհի լավագույն բրենդներին Հայաստան բերելու աջակցություն»,- ասաց նախարարը:

Քերոբյանը խոսեց նաև ցորեն աճեցնողների մասով՝ Կառավարության աջակցության մասին: Վերջինս նկատեց՝ անցյալ տարվա աշնանացան ցորենի ծրագիրն աշխատել է բավականին հաջող. «Չնայած անցյալ տարվա սեպտեմբերին ռազմական գործողությունները թույլ չտվեցին, որ մենք Գեղարքունիքի և Սիսիանի համայնքում ամբողջ ծավալով ծրագիրն իրականացնենք, բայց մոտ 13 հազար հեկտար ավել ցանկատարածություն է մշակվել, և Կառավարությունը յուրաքանչյուր հեկտարի համար սուբսիդավորել է որոշակի գումար: Այսօր մեր խոսակցությունը ֆերմերների հետ ցույց է տալիս, որ այդ աջակցությունը ունեցել է կրիտիկական նշանակություն, որպեսզի այդ գործով զբաղվող ֆերմերները եկամուտ ունենան: Չնայած գներն ընկել են, բայց հաշվի առնելով մեր աջակցության ծավալը՝ ֆերմերները, այնուամենայնիվ, եկամտաբեր են աշխատել»:

Թեմայի այլ նորություններ