«Մենք կհամախմբենք բոլորիս ուժերը, որպեսզի ստանանք Երևանի զարգացման տեսլականը». Երևանը նոր գլխավոր հատակագիծ կունենա
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    47%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    88%
    7 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    98%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    43%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    83%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    94%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20481
  • Դոլար = 388.01

«Մենք կհամախմբենք բոլորիս ուժերը, որպեսզի ստանանք Երևանի զարգացման տեսլականը». Երևանը նոր գլխավոր հատակագիծ կունենա

«Մենք կհամախմբենք բոլորիս ուժերը, որպեսզի ստանանք Երևանի զարգացման տեսլականը».  Երևանը նոր գլխավոր հատակագիծ կունենա

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները: Գործընկեր կառույցների աջակցությամբ կհավաքվեն ու կհամադրվեն քաղաքում առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ կդառնան հիմք՝ նախագիծը կյանքի կոչելու համար: 
«Գլխավոր հատակագիծը ներկայացնում է Երևանի զարգացման գլխավոր ռազմավարությունը, քաղաքի գլխավոր քաղաքաշինական հիմքն է: Այսօրվա քննարկումից հետո բավականին արագ կերպով  կսկսենք համախմբել բոլորիս ուժերը, որպեսզի ստանանք Երևանի զարգացման տեսլականը»,-նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:   
«Կադաստրի կոմիտեն, հանդիսանալով տարածական տվյալների ենթակառուցվածքի և գեոդեզիայի ու քարտեզագրության ոլորտը համակարգող պետական լիազոր մարմին, պատրաստակամություն է հայտնել որոշակի տեղեկատվության փոխանակման ու Երևանի կադաստրային քարտեզներն ուղղելու ու սահմանները ճշտելու գործում»,-ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: 
Քաղաքի ռազմավարական զարգացումն ապահովող կարևորագույն այս փաստաթուղթն արդեն հնացած է, չի համապատասխանում առկա պահանջներին: Ավելին՝ տարիներ շարունակ անկանոն կառուցապատման հետևանքով առաջացել են տարատեսակ շեղումներ: 
«Ուղղակիորեն բարդությունից վախենալով և այս բեռը չվերցնելով մենք ավելի ու ավելի կխորացնենք Երևանում արդեն իսկ առկա խնդիրները»,- ընդգծել է քաղաքապետը: 
«Գլխավոր հատակագծի առաջադրանքը մշակման փուլ է անցել, քաղաքապետը կնայի, ու հավանության արժանանալու դեպքում այն կներկայացվի ավագանու հաստատմանը: Ես ողջունում եմ և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանին ու քաղաքապետին, որ նախաձեռնեց ու հիմա արդեն իրականություն է դարձել այս գործընթացը»,- նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:
«Երևաննախագիծ»-ն այժմ նախապատրաստական աշխատանքներ է տանում: Համայնքի ու գործադիրի թիմին կմիանա նաև Ճարտարապետների պալատը: 
«Սա բոլոր առումներով նպաստելու է քաղաքաշինական ծրագրերին, ավելի կարգավորված շինարարություն, ինչպես նաև ճանապարհային ու տրանսպորտային ցանց ունենալուն: Սա խորքային ու հիմնային աշխատանք է, որի կարևորությունը դժվար է գերագնահատել»,- նկատել է Տիգրան Ավինյանը: 
Նախաձեռնությունը պատասխանատու է՝ նախատեսված Երևանի առաջիկա տասնամյակների համար: Այն կլինի քաղաքի համաչափ և անընդհատ զարգացումն արտահայտող թվայնացված մի փաստաթուղթ:  
 

Թեմայի այլ նորություններ