Հուլիսի 10-ին, «ՏաԹևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարևանությամբ տեղի կունենա «Մենք ենք, մեր սարերը» արհեստների փառատոն՝ ներառյալ արդեն հայտնի դարձած և այդքան սիրելի ոչխարերի խուզումն ու «Բրդից` կարպետ» փորձառությունը։ Բացի այդ կունենանք լավ երաժշտություն, շրջայցեր և ոչ միայն։
Փառատոնի մուտքն ազատ է:
Փառատոնի ընթացքում կլինեն՝
- արվեստի և արհեստի բաց դասեր
- համեղ ուտեստներ
- բոցաշունչ համերգ
- հետքրքիր տուրեր
Փառատոնի իրականացման համար պետական աջակցություն է տրամադրվելու ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից: