Մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ չհակադրելով տարածաշրջանային գործընկերությանը. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    72%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    42%
    17 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    59%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    58%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    68%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ չհակադրելով տարածաշրջանային գործընկերությանը. Փաշինյան

Մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ չհակադրելով տարածաշրջանային գործընկերությանը. Փաշինյան

Այսօրվա ելույթում ցանկանում եմ շեշտը դնել առավելապես Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հնարավորությունների վրա: Այդ մասին Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա իրադարձությունը կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար և վկայում է այդ հարաբերությունների բարձր դինամիկայի մասին: Կարևոր է ընդգծել, որ մեր հարաբերությունները հենվում են ընդհանուր արժեքային համակարգի վրա, և ժողովրդավարությունը մեզ համար՝ Հայաստանի Հանրապետության համար, ռազմավարական ընտրություն է և ոչ թե հանգամանքներով թելադրված պատեհություն: Մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ և չենք ուզում դա որևէ կերպ հակադրել մեր տարածաշրջանային հարաբերությունների խորացման, զարգացման տեսլականի հետ, և, այս առումով, կարծում եմ՝ հենման կետերը քիչ չեն»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի Կառավարությունը հանձնառու է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացմանը: «Վստահ եմ, որ ԵՄ-ը և Հայաստանը չեն սպառել համագործակցությունը որակական նոր բովանդակությամբ համալրելու, այն ընդլայնելու և նոր մակարդակի հասցնելու հնարավորությունները. այսօր կխոսեմ նաև այդ մասին»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններում ավելացել է նաև անվտանգային բաղադրիչ՝ ի դեմս ԵՄ քաղաքացիական առաքելության, որը մոնիթորինգ է իրականացնում Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով:

«Եվրոպական քաղաքական համայնքի, Գրանադայի գագաթնաժողովի և այսօրվա քննարկումների և Ձեր հայտարարության արդյունքում ակնհայտ է, որ ԵՄ ինստիտուտների շրջանում Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ առկա է կոնսենսուս»,- դիմելով Ռոբերտա Մեցոլային՝ ասաց ՀՀ վարչապետը:

Նա նշեց, որ Հայաստանը նաև շահագրգռված է միջազգային իրավակարգի խթանման և զարգացման հարցում: «Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրեց միջազգային քրեական դատարանի հիմնարար փաստաթուղթ հանդիսացող Հռոմի կանոնադրությունը: Այս իմաստով նշանակալի է նաև սեպտեմբերի 12-ին Հայաստանի խորհրդարանի կայացրած որոշումը՝ վավերացնել մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիային կից բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին թիվ 13 արձանագրությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ