Մեկնարկել է HOPE FSX 2023 լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    100%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    77%
    6 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Մեկնարկել է HOPE FSX 2023 լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը

Մեկնարկել է HOPE FSX 2023 լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը

Հոկտեմբերի 9-ին Երևանում մեկնարկել է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվող (HOPE FSX 2023) լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Վարժանքին մասնակցում են ՆԳՆ Փրկարար ծառայության, ՀՀ պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, Հայկական Կարմիր խաչի, «Լոռէ» կամավոր որոնողափրկարարական թիմի անդամները, միջազգային հումանիտար կազմակերպությունների և ծրագրի կոնսորցիումի անդամ երկրների՝ Վրաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի և Հյուսիսային Մակեդոնիայի գործընկեր երկրների միջազագային որողափրկարարական բազմանդամ թիմեր, դիտորդներ, միջազգային փորձագետներ, գնահատողների խումբ: HOPE 2023 լայնամասշտաբ վարժանքն իր բնույթով և ծավալով աննախադեպ է, որն ամբողջությամբ տեղի է ունենում Հայաստանում։

Այսօր օդային և ցամաքային ճանապարհներով Հայաստան են ժամանել մոտ 250 փրկարարներից բաղկացած որոնողափրկարարական թիմեր: Լայնամասշտաբ վարժանքին հետևելու նպատակով Հայաստան են ժամանել նաև հատուկ VIP հյուրերից բաղկացած պատվիրակություններ. Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի, Կիպրոսի, Հունաստանի պատվիրակությունների ղեկավարները և Արևելյան գործընկերության երկրներում «Տարերային, տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» PPRD -3 ծրագրի ղեկավար կազմը:

HOPE FSX 2023 միջազգային լայնածավալ ուսումնավարժանքի անցկացման նպատակն է բարելավել Հայաստանի և գործընկեր երկրների փրկարարական խմբերի բնակչության պաշտպանության պատրաստվածության և արձագանքման կարողությունները՝ ավերիչ երկրաշարժերին դիմակայելու հարցում: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում գործընկեր երկրների և կազմակերպությունների միջազգային թիմերին իրականացնելու քաղաքային որոնողափրկարարական աշխատանքներ բազմազգ միջավայրում՝ համապատասխանեցնելով միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) ձևաչափին՝ միաժամանակ ակտիվացնելով նաև ԵՄ բնակչության պաշտպանության մեխանիզմը:

Վարժանքի ընթացքում կիրառվելու են քաղաքային որոնողափրկարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մեծածավալ ժամանակակից տեխնիկական միջոցներ (փրկարարական գույք, տեխնիկա, հրշեջ-մեքենաներ, ինչպես նաև Պաշտպանության նախարարության 1 ուղղաթիռ), կինոլոգիական, առաջին բժշկական օգնության և հոգեբանական խմբեր՝ տուժածների փրկության և անվտանգ վայր տեղափոխելու համար: Իրականացվելու են նաև մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված միջոցառումներ և հաշմանդամություն ունեցող անձանց հետ առաջին օգնության և հոգեբանական աջակցության աշխատանքներ: Զուգահեռաբար իրականացվելու են նաև վարժանքի կառավարման, լոգիստիկայի, որոնողափրկարարական աշխատանքների, բժշկական և քիմիական նյութերի հայտնաբերմանն առնչվող գործողություններ:

Վարժանքի մեկնարկը տրվեց այսօր՝ ծրագրի ղեկավար կազմի մասնակցությամբ, ՓԾ տնօրենի մոտ աշխատանքային հանդիպում-քննարկումով, որին հաջորդեց վերջիններիս մասնակցությամբ մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում ծրագրի միջազգային և հայաստանյան պատասխանատուները ներկայացրին ծրագրի մանրամասները և պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Վարժանքի գործնական մասը նախատեսված է 36 ժամ տևողությամբ, որն անցկացվելու է հոկտեմբերի 10-ից 11-ը Երևան քաղաքում, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքներում, Արզնի, Արգել բնակավայրերում: Միաժամանակ, լայնամասշտաբ վարժանքի ընթացքում Սյունիքի մարզում պայմանականորեն տեղի է ունենալու Տոլորսի ջրամբարի պատվարի փլուզում, որին արձագանքնելու են ՆԳՆ ՓԾ ԲՊԱՌՆ վարչության ուժերը:

Թեմայի այլ նորություններ