Մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է 1200 դոլար, որից բյուջե է մտնում մոտ 44 հազար դրամ. Վահան Քերոբյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    76%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    82%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24362
  • Դոլար = 387.646

Մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է 1200 դոլար, որից բյուջե է մտնում մոտ 44 հազար դրամ. Վահան Քերոբյան

Մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է 1200 դոլար, որից բյուջե է մտնում մոտ 44 հազար դրամ. Վահան Քերոբյան

«2024 թվականին սկսում ենք զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր՝ TRIP (Turizm regional infrastructure project), որի շրջանակում նախատեսվում է 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիր»,-խորհրդարանում հանձնաժողովների համատեղ նիստի հայտնեց  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նշելով, որ 2023 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստան է եկել 1 միլիոն 850 հազար զբոսաշրջիկ՝ նախարարն ասաց, որ սահմանային կետերում իրականացնում են ուսումնասիրություն, և նախնական տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է 1200 դոլար:

«Էլի մեր տնտեսական վերլուծությունների կենտրոնի հաշվարկներով՝ մեկ զբոսաշրջիկից ՀՀ բյուջե է մտնում մոտ 44 հազար դրամ: Այսինքն՝ մենք խոսում ենք այն մասին, որ ներգնա զբոսաշրջությունից ՀՀ բյուջե մտնում է մոտ 100 միլիարդ դրամ»,-ասաց նախարարը:

Նա հյտնեց, որ զբոսաշրջության ոլորտում Կառավարության ներդրումները վերջին 3 տարվա ընթացքում աճել են 6,5 անգամ՝ 2 միլիարդից մինչև 12 միլիարդ:

Թեմայի այլ նորություններ