Մեղրիի համայնքի ղեկավարը հրաժարական է տվել․ «Ճնշում չի եղել»
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Մեղրիի համայնքի ղեկավարը հրաժարական է տվել․ «Ճնշում չի եղել»

Մեղրիի համայնքի ղեկավարը հրաժարական է տվել․ «Ճնշում չի եղել»

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. այս մասին «Լուրերը» տեղեկացավ Սյունիքի մարզպետարանից։ Զաքարյանը լրատվամիջոցներին ասել է, որ հրաժարականը պայմանավորված է ԱԺ պատգամավորական մանդատը վերցնելու հանգամանքով։ Մխիթար Զաքարյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համարն է։

Զաքարյանը «Ռադիոլուր»-ի հետ հետ հեռախոսազրույցում ասաց, որ «Հայաստան» դաշինքի կազմով, որի 12-րդ հորիզոնականում է ինքը, հավանաբար մտնելու է խորհրդարան։ Այդ իսկ պատճառով համայնքապետարանում «ճամպրուկային» տրամադրություններ են։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ մի քանի բաժինների ղեկավարներ եւ իր տեղակալը հրաժարականի դիմումներ են ներկայացրել։

«Քանի որ ամսի 26-ին կվերցնեմ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, որոշեցի հրաժարական տալ։ Սա թիմային որոշում է, ու որոշեցինք հնարավորություն տալ մեզնից հետո եկող նորեկներին աշխատել՝ առանց ժամանակ կորցնելու»,-ասաց Մխիթար Զաքարյանը։ Նա հերքեց, որ իր վրա ճնշում է եղել։

«Ոչ մեկը չի կարող ճնշել, ես հրաժարականը ներկայացրել եմ իմ կամքով»,-ասաց Մեղրիի համայնքի ղեկավարը։

Հիշեցնենք՝ Մխիթար Զաքարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նա տարեկան 18.000 դրամով 25 տարի ժամկետով Ագարակ համայնքի գյուղատնտեսական նշանակության արոտավայրը վարձակալության է տվել մի քաղաքացու, որն էլ հենց նույն օրը հողատարածքը տարեկան 600.000 դրամով երրորդ կողմին է տվել: 2008-ից մինչև 2021-ի հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7.350.000 դրամի փոխարեն վճարվել է ընդամենը 3.657.500 ՀՀ դրամ:

Զաքարյանին մեկ այլ քրեական գործով էլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-րդ, 2-րդ և 5-րդ կետերով, այսինքն՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով և բացառիկ ցինիզմով։

Թեմայի այլ նորություններ