Մեղադրանք է առաջադրվել Մեծամոր քաղաքի դպրոցի տնօրենին և ամուսնուն․ ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    60%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    24 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Մեղադրանք է առաջադրվել Մեծամոր քաղաքի դպրոցի տնօրենին և ամուսնուն․ ՔԿ

Մեղադրանք է առաջադրվել Մեծամոր քաղաքի դպրոցի տնօրենին և ամուսնուն․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցի նախկին տնօրենի կողմից կատարված յուրացման դեպքի հանգամանքները:

ՔԿ-ն տեղեկացնում է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցի նախկին տնօրենը, 1985-2014թթ. իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մեկ միասնական դիտավորությամբ, ամուսնուն կես դրույքաչափի փոխարեն մեկ ամբողջ դրույքաչափով դպրոցում հրամանագրել է որպես տնտեսվար, մինչդեռ նույն ժամանակահատվածում վերջինս, որպես հիմնական աշխատող, աշխատել է մեկ այլ ընկերությունում հնգօրյա աշխատանքային շաբաթով, որի արդյունքում  յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 4.520.932 ՀՀ դրամ գումար։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական  օրենսգրքի  179-րդ  հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով, իսկ վերջինիս ամուսնուն՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Թեմայի այլ նորություններ