Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 48-ամյա բնակչին՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 48-ամյա բնակչին՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար

Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 48-ամյա բնակչին՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժանից՝ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում  ավարտվել է առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի  48-ամյա բնակիչը՝ չունենալով թմրամիջոցների շրջանառության համար թույլտվություն, առանց բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակման և առանց իրացման նպատակի՝ իր անձնական օգտագործման համար, 2020թ. հուլիսի 4-ին քաղել է վայրաճ կանեփի թփեր, ապօրինի պատրաստել և պահել զգալի չափի մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել և առգրավվել է կատարված խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արմավիրի մարզի  48-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ