Մայրաքաղաքում լույսը բացվում է ջրցանների աշխատանքով․ 30 ջրցաններն ամեն օր ցողում են փողոցները
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    30%
    22 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 30°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    30%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    30%
    22 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Մայրաքաղաքում լույսը բացվում է ջրցանների աշխատանքով․ 30 ջրցաններն ամեն օր ցողում են փողոցները

Մայրաքաղաքում լույսը բացվում է ջրցանների աշխատանքով․ 30 ջրցաններն ամեն օր ցողում են փողոցները

ԵԱՍՄ համայնքային հիմնարկի 30 ջրցաններն ամեն օր, սկսած ժամը 5-ից, ցողում են փողոցները՝ ոչ միայն մաքրելով դրանք, այլև զովացնելով ու բացվող օրվան ընդառաջ փորձելով փոքր-ինչ մեղմել քաղաքի տապը:

Քաղաքապետարանը նշում է, որ գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում՝ սահմանված ժամանակացույցով: Քաղաքապետ Հայկ Մարությանին ներկայացվել է աշխատանքների ընթացքը:

2019թ. ամռանը ձևավորված համայնքային կառույցն այսօր արդեն 112 միավոր հատուկ տեխնիկա ունի, որից 30-ը բազմաֆունկցիոնալ ջրցան և աղցան մեքենաներ են: Քաղաքի լվացումն առավել ինտենսիվ կազմակերպելու նպատակով այժմ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ԵԱՍՄ համայնքային կառույցն օգտվի մայրաքաղաքում առկա հակահրդեհային հիդրանտներից:

Տեսանյութի հղումը՝ այստեղ։

Թեմայի այլ նորություններ