«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    74%
    6 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    74%
    16 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    85%
    3 կմ/ժ
  • Արցախ 14°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին

«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին

«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին տեղեկացնում են շարժման ֆեյսբուքյան էջում։ 

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տարածել՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է մասնակցել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։

«Ես չեմ պատրաստվում որևէ կերպ մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին: Նման մոտեցում ունի նաև իմ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը»,- մասնավորապես, գրել է Աշոտյանը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 13-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցություն­ների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է 2023 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 18-ը:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

Թեմայի այլ նորություններ