Մարզպետները հաշվետու կդառնան նաև ոլորտը համակարգող փոխվարչապետին. ԱԺ-ն քննարկեց նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    50%
    30 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 31°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Մարզպետները հաշվետու կդառնան նաև ոլորտը համակարգող փոխվարչապետին. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Մարզպետները հաշվետու կդառնան նաև ոլորտը համակարգող փոխվարչապետին. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Իմ քայլը»-ի պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, ինչի ընդունման արդյունքում ոլորտը համակարգող փոխվարչապետը կհամակարգի մարզպետների գործունեությունը: «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Գևորգ Պապոյանը:

«Նախագծի ընդունման նպատակն է բարձրացնել մարզպետների և նրանց աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը՝ սահմանելով վերջիններիս հաշվետվողականությունը նաև վարչապետի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխվարչապետին: Կտարանջատվեն տարածքային կառավարման ոլորտում կառավարության ոլորտը համակարգող փոխվարչապետի լիազորությունները: Մասնավորապես փոխվարչապետը մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգելու է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ՝ մարզպետների աշխատանքը»,-ասաց Պապոյանը:

Փոխվարչապետը քննարկելու և համադրելու է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի պետական բյուջեով և այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը, իրավական վերահսկողություն է իրականացնելու մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ, այս ոլորտի հետ կապված վարչապետին ներկայացնելու է համապատասխան առաջարկներ: Նա իրականացնելու է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողություն, լսելու է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունը, քննելու է գործունեության ստուգման արդյունքները:

Թեմայի այլ նորություններ