Մարզպետների հաշվետվողականության մակարդակը կբարձրանա. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Մարզպետների հաշվետվողականության մակարդակը կբարձրանա. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Մարզպետների հաշվետվողականության մակարդակը կբարձրանա. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, որի արդյունքում մարզպետները հաշվետու կդառնան նաև ոլորտը համակարգող փոխվարչապետին: «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 75 կողմ, 2 ձեռնպահ ձայներ:

Նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը շեշտեց, որ այս նախագծով ցանկանում են ավելի բարձրացնել մարզպետների հաշվետվողականության մակարդակը, ավելի արդյունավետ կառավարման համակարգ ներդնել: Այսպիսով մարզպետները հաշվետու են լինելու նաև վարչապետի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխվարչապետին:

Կտարանջատվեն տարածքային կառավարման ոլորտում կառավարության ոլորտը համակարգող փոխվարչապետի լիազորությունները: Մասնավորապես, փոխվարչապետը մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգելու է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ՝ մարզպետների աշխատանքը: Փոխվարչապետը քննարկելու և համադրելու է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի պետական բյուջեով և այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը, իրավական վերահսկողություն է իրականացնելու մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ, այս ոլորտի հետ կապված վարչապետին ներկայացնելու է համապատասխան առաջարկներ: Նա իրականացնելու է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողություն:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ առաջարկներ չէին եղել, ըստ այդմ՝ նախագծում փոփոխություն չէր արվել:

Թեմայի այլ նորություններ