Մարզային ենթակառուցվածքների զարգացումը՝ ուշադրության կենտրոնում. Կարեն Գիլոյանն այցելել է Սյունիքի մարզ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    56%
    24 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    24 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Մարզային ենթակառուցվածքների զարգացումը՝ ուշադրության կենտրոնում. Կարեն Գիլոյանն այցելել է Սյունիքի մարզ

Մարզային ենթակառուցվածքների զարգացումը՝ ուշադրության կենտրոնում. Կարեն Գիլոյանն այցելել է Սյունիքի մարզ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը երկօրյա աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքների սպորտային ներուժին և ներկա գտնվելու Մալոյան եղբայրների (Լիպարիտ և Մանվել) անվան աթլետիկայի միջազգային 5-րդ հուշամրցաշարին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Կապանի մարզադպրոցներ, Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց ու նրա՝ Ագարակի մասնաճյուղ: Կարեն Գիլոյանը ծանոթացել է մարզական ենթակառուցվածքների պայմաններին, խնդիրներին, մարզիչների հետ քննարկել նրանց հուզող հարցերը, ներկայացրել ԿԳՄՍ նախարարության՝ ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները և հավաստիացրել, որ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը արձանագրած խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելու համար:

Տարվա երիտասարդական մայրաքաղաք Կապանի քաղաքային մարզադաշտում ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է Մալոյան եղբայրների անվան աթլետիկայի միջազգային 5-րդ հուշամրցաշարին, որը կազմակերպել է Սյունիքի աթլետիկայի ֆեդերացիան՝ Կապանի համայնքապետարանի աջակցությամբ։ Հանրապետության քաղաքներից ու Արցախից ժամանած աթլետները մրցել են հեռացատկ և եռացատկ մրցաձևերում։

Կարեն Գիլոյանը, ողջունելով մրցաշարի կազմակերպիչներին և մասնակիցներին, խոսել է նմանօրինակ մրցումների կարևորությունից. «Հենց այսպիսի մրցաշարերն են տրամադրում ապագա հաղթանակների: Պետք է մշտապես հիշել սպորտի զարգացման գործում ներդրում ունեցող երախտավորներին և կրկնել նրանց գրանցած հաջողությունները: Կապանը հրաշալի մարզական ավանդույթներ ունի: Վստահ եմ, որ նմանատիպ մրցումները կնպաստեն հետագա վառ հաղթանակներին»: 

Մալոյան եղբայրների հուշամրցաշարի կանանց հեռացատկում լավագույն արդյունքը գրանցել է Յանա Սարգսյանը (Կապան, 6 մ 19 սմ), իսկ տղամարդկանց հեռացատկում՝ Արտակ Համբարձումյանը (Երևան, 7 մ 46 սմ): Եռացատկի տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն է արժանացել Լևոն Աղասյանը. Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած աթլետը գրանցել է 16 մ 76 սմ արդյունք, իսկ կանանց եռացատկում լավագույնը եղել է Յանա Սարգսյանը, ով գրանցելով 13 մ 25 սմ արդյունք՝ սահմանել է Հայաստանի ռեկորդ: Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են մեդալներով և հավաստագրերով։ 

Մրցաշարին հետևել են Մալոյան եղբայրների զավակները, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ԿԳՄՍ նախարարության, Սյունիքի մարզպետարանի, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի աշխատակիցներ: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Կապանի մշակույթի կենտրոնի, Արվեստի մանկական դպրոցի պարային խմբերի և Մարմնամարզության մանկապատանեկան դպրոցի սաները։

Թեմայի այլ նորություններ