Մարտունիում շների մասսայական սպանդի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    44%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    77%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    61%
    3 կմ/ժ
  • Արցախ 13°C
    95%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Մարտունիում շների մասսայական սպանդի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Մարտունիում շների մասսայական սպանդի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Iravaban.net-ն ընթերցողներից դեռևս հոկտեմբերի 30-ին ահազանգել էր ստացել խմբագրություն, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում շների մասսայական սպանություններ են տեղի ունեցել։

Ահազանգողի խոսքով՝ սպանվել է 12-13 շուն, իսկ սպանդն իրականացրել է Մարտունի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահագն Դավթյանը։ Iravaban.net-ի հետ զրույցում Դավթյանը  պնդել է, որ շների սպանդով չի զբաղվել, անգամ զենք օգտագործել չի կարողանում։

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը)։

«Կատարվում է նախաքննություն, որի շրջանակներում նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Առերևույթ հանցավոր արարքները կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու, դեպքին առնչվող էական հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանությանը տրվել է հանձնարարություն»,-հայտնեցին ՔԿ-ից

Թեմայի այլ նորություններ