Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների դեպքով կա ևս 2 վիրավոր. կասկածյալների մեջ են «Վովայի Արշակ»-ի հարազատները
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    54%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    48%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    54%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    54%
    9 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    65%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների դեպքով կա ևս 2 վիրավոր. կասկածյալների մեջ են «Վովայի Արշակ»-ի հարազատները

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների դեպքով կա ևս 2 վիրավոր. կասկածյալների մեջ են «Վովայի Արշակ»-ի հարազատները

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 4-ին «Աբովյան» բժշկական կենտրոն են դիմել 2 քաղաքացի, որոնք մասնակցություն են ունեցել հոկտեմբերի 12-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ «էրեբունի» թանգարանի հարևանությամբ գործող «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ, տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքին, ինչի ժամանակ հնչել էին կրակոցներ: 

Ոստիկանությունում պարզել են, որ այդ անձինք են Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Վարդան Ս.-ն և 25-ամյա Նարեկ Գ.-ն:

Տեղում ոստիկանները պարզել են, որ Վարդան Ս.-ն այդ օրը՝ ժամը 01:00-ից միչև 02:00-ն ընկած ժամանակահատվածում, եղել է «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ, որտեղ ավտոմեքենա կայանելու հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել մի խումբ անձանց հետ, որոնք ծեծի են ենթարկել իրեն և Նարեկ Գ.-ին: 

Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ոստիկանության Էրեբունու տարածքի վետերանները պարզել են, որ նշված արարքը կատարողներից մեկը եղել է Երևանի բնակիչ 22-ամյա Արտյոմ Մ.-ն, ում ոստիկանները հայտնաբերել են Խորենացի փողոցում և տեղափոխել Ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Կայքի տեղեկություններով՝ Արտյոմ Մ.-ն ազատ է արձակվել: 

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: 

Ավելի վաղ, հոկտեմբերի 12-ին կրակոցներ էին հնչել Երևանում:

Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի» թանգարանի մոտակայքում մի խումբ անձինք վիճաբանում են, որի ժամանակ փոխադարձ կրակոցներ են հնչել: 

Թեմայի այլ նորություններ