Մարդու իրավունքներ, ՏՏ, գյուղատնտեսություն. Նիդերլանդները հետաքրքրված է ՀՀ-ի հետ համագործակցության ակտիվացմամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    22 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Մարդու իրավունքներ, ՏՏ, գյուղատնտեսություն. Նիդերլանդները հետաքրքրված է ՀՀ-ի հետ համագործակցության ակտիվացմամբ

Մարդու իրավունքներ, ՏՏ, գյուղատնտեսություն. Նիդերլանդները հետաքրքրված է ՀՀ-ի հետ համագործակցության ակտիվացմամբ

Մի շարք ուղղություններով Նիդերլանդները հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության ակտիվացմամբ: Հուլիսի 7-ին հրավիրված ասուլիսում Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը նշեց, որ  փորձում են աշխատել սեփական ծրագրերով՝ թիրախավորելով տարբեր ոլորտներ՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն:

«Քննարկվում են մի շարք ծրագրեր բազմաթիվ ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ. փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել, օգնել Հայաստանին ավելի բարելավելու ժողովրդավարական կառույցների աշխատանքը: Աշխատում ենք մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ»,-ասաց դեսպանը:

Նիկոլաս Սխերմերսի խոսքով՝  նկատվում է Նիդերլանդների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրության մեծացում: Ուշադրություն է դարձվում գյուղատնտեսության զարգացմանը: Դեսպանը նկատեց, որ Նիդերլանդներն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալներով:

«Հայաստանն էլ գյուղատնտեսության մեծ պոտենցիալ ունի: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչով պայմանավորված մեծ հետարքրքություն կա այլ երկրների ներդրողների շրջանում: Եվրոպական երկրները փնտրում են թափանցիկություն, հստակություն, ապահովություն: Այդ գործոնների ապահովմամբ ներդրումների ակտիվությունը կմեծանա»,-ասաց դեսպանը: 

Նիկոլաս Սխերմերսի խոսքով՝ Հայաստանը հետաքրքիր գործընկեր է տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ: Դեսպանն իր հիացմունքը հայտնեց «Թումո» կենտրոն  այցելությունից: Նա հիացած է կենտրոնի գործունեությամբ, զարգացման ծրագրերով:

Նիկոլաս Սխերմերսը նշեց, որ փորձելու են զարգացնել և խթանել Հայաստանի ու Նիդերլանդների ՏՏ ոլորտի կազմակերպությունների միջև համագործակցությունը: Ուշադրության կենտրոնում են պահելու զբոսաշրջության ոլորտը, մանավանդ, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը քիչ թե շատ կառավարելի է:

Անդրադառնալով հնարավոր ներդրումներին՝ դեսպանը նշեց, որ ներկայում կոնկրետ ծրագրերի մասին տեղեկություն չի կարող ներկայացնել, սակայն նշեց, որ այդ ուղղությամբ ամենօրյա զարգացումները պարբերաբար զարմացնում են իրեն: Կան նիդերլանդական ընկերություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում գործունեություն ծավալելու հարցով:

Դեսպանը հիշեցրեց, որ այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և մինչ ուժի մտնելն արդեն որոշ ուղղություններով նախնական աշխատանքներ տարվել են: Նրա խոսքով՝  համաձայնագիրն ամփոփում է Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի հետ: Համաձայնագրում ներառված են բազմաթիվ դրույթներ քաղաքական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության մասին:

Թեմայի այլ նորություններ