Մարդկանց կյանքի և առողջության համար սպառնալիք հանդիսացած բենզալցակայաններն ապամոնտաժվել են
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    93%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    47%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    89%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    15 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    92%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20244
  • Դոլար = 388.01

Մարդկանց կյանքի և առողջության համար սպառնալիք հանդիսացած բենզալցակայաններն ապամոնտաժվել են

Մարդկանց կյանքի և առողջության համար սպառնալիք հանդիսացած բենզալցակայաններն ապամոնտաժվել են

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Երևանի Նոր նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոց 25/4, Վիլնյուսի 35/7 հասցեներում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

Իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանների գործունեության կասեցման կարգադրագրեր է տվել։

Կարգադրագրերը ստանալուց և ՔՏՀԱ տեսչական մարմնի հետ քննարկումից հետո բենզալցակայանները շահագործող տնտեսավարողը հոկտեմբերի 31-ին սեփական նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ երկու բենզալցակայանն էլ ապամոնտաժել է:

Թեմայի այլ նորություններ