Մամիկոնյանց-Խաչատրյան նոր ճանապարհահատվածը՝ երթևեկության բեռնաթափման այլընտրանքային լուծում
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    56%
    24 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    24 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Մամիկոնյանց-Խաչատրյան նոր ճանապարհահատվածը՝ երթևեկության բեռնաթափման այլընտրանքային լուծում

Մամիկոնյանց-Խաչատրյան նոր ճանապարհահատվածը՝ երթևեկության բեռնաթափման այլընտրանքային լուծում

Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց և Ա.Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցումը քաղաքաշինական շատ կարևոր և սպասված նախագծերից է, որի իրականացման նպատակով սկսվել է Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցների հարակից տարածքներում գտնվող անշարժ գույքերի օտարման գործընթացը՝ համաձայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի. (ՀՀ կառավարության 24.12.2020թ. հ.2143 որոշում): Ազդեցության գոտում գտնվող անշարժ գույքերի մի մասի օտարման գործընթացն արդեն իսկ իրականացվել է սեփականատերերի համար շահեկան պայմաններով:

Բանակցություններ են տարվում նաև մյուս սեփականատերերի հետ: Օտարման գործընթացի ավարտից հետո կմեկնարկի Մամիկոնյանց-Արամ Խաչատրյան ճանապարհահատվածի կառուցումը, որը զգալիորեն կթեթևացնի Կոմիտասի պողոտայի գերծանրաբեռնված երթևեկությունը: Զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղու միջոցով կբարելավվեն նաև թաղամասի տարհանման ելքերը:

Կառուցվելիք ճանապարհահատվածն սկսվելու է Մամիկոնյանց փողոցից դեպի Մամիկոնյանց 49 նորակառույց շենքի բակ տանող հատվածից, հատելու է նախկին երկաթգծի ճանապարհը՝ միանալով գործող Արամ Խաչատրյան փողոցի սկզբնամասին:

Թեմայի այլ նորություններ