ՄԱԿ-ը Բաքվին կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    46 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    5 կմ/ժ
  • Արարատ 11°C
    73%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    12 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    46 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    46 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    83%
    7 կմ/ժ
  • Արցախ 15°C
    71%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՄԱԿ-ը Բաքվին կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ՄԱԿ-ը Բաքվին կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ՄԱԿ–ի հատուկ զեկուցողներն իրենց զեկույցում Ադրբեջանին կոչ են արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Փորձագետները (ՄԱԿ–ի. խմբ.) կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին, 2020 թվականի նոյեմբերին կնքված հրադադարի համաձայնագրին համապատասխան, անհապաղ վերականգնել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռնատարների ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։ Նրանք նաև կոչ են արել տարածաշրջանում տեղակայված ՌԴ խաղաղապահներին հրադադարի մասին համաձայնագրի պայմանների համաձայն պաշտպանել միջանցքը», – ասվում է Հատուկ զեկուցողների հայտարարության մեջ, որը տարածել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը:

Նրանք նշում են, որ վերջին յոթ ամիսներին ԼՂ–ն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի արգելափակումը հանգեցրել է նրան, որ բնակչությունը բախվել է հիմնական սննդամթերքի, դեղորայքի և հիգիենայի միջոցների խիստ պակասի, այն ազդել է բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքի վրա և վտանգի տակ դրել մարդկանց կյանքը։

«Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում կատարել միջազգային պարտավորությունները` կապված մարդու իրավունքները հարգելու և պաշտպանելու հետ, ներառյալ` սնվելու, առողջապահության, կրթության և կյանքի իրավունքը։ Մենք ընդգծում ենք նաև բոլոր ներգրավված կողմերի միջև համագործակցության և երկխոսության կարևորությունը` ԼՂ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման համար», – նշված է հայտարարության մեջ։

Փաստաթուղթը ստորագրել են նաև սննդի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Մայքլ Ֆահրին և կրթության իրավունքի հարցերով զեկուցող Ֆարիդ Շահիդը։

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվել է շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։

Թեմայի այլ նորություններ