ՄԱԿ-ում Մոզամբիկի ներկայացուցիչը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    13 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    76%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    13 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    82%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24362
  • Դոլար = 387.646

ՄԱԿ-ում Մոզամբիկի ներկայացուցիչը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատությունը

ՄԱԿ-ում Մոզամբիկի ներկայացուցիչը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատությունը

ՄԱԿ-ում Մոզամբիկի ներկայացուցիչ Պեդրու Կոմիսարիու Աֆոնսոն Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկ կայացած նիստում կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատությունը՝ տարածաշրջանի խոցելի բնակչությանը մարդասիրական օգնության անարգել հասանելիություն ապահովելու համար:

Նա նաև կոչ է արել կողմերին հավատարիմ մնալ մինչ այժմ ձեռք բերված համաձայնություններին, ներառյալ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Մոզամբիկի ներկայացուցիչը վճռականորեն աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի և Եվրոպական Միության խաղաղ միջնորդական ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:

Թեմայի այլ նորություններ