ՄԱԿ-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ ԳԱ բյուջետային և վարչական հարցերով կոմիտեի նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    32%
    30 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    13 կմ/ժ
  • Լոռի 17°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    74%
    7 կմ/ժ
  • Արարատ 28°C
    46%
    10 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    46%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    32%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    32%
    30 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    63%
    20 կմ/ժ
  • Արցախ 20°C
    52%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38863
  • Դոլար = 387.973

ՄԱԿ-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ ԳԱ բյուջետային և վարչական հարցերով կոմիտեի նախագահ

ՄԱԿ-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ ԳԱ բյուջետային և վարչական հարցերով կոմիտեի նախագահ

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստին հունիսի 7-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը միաձայն ընտրվել է ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի ընթացքում ԳԱ վեց հիմնական կոմիտեներից մեկի՝ Բյուջետային և վարչական կոմիտեի նախագահ։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:

Իր խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ անդամ-պետությունների ներկայացուցիչներին ցուցաբերած վստահության համար` ընդգծելով իր հանձնառությունը ներառական և օբյեկտիվ ձևով առաջնորդելու Կոմիտեի աշխատանքները՝ ուղղված բարձրացնելու ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը:

ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի նախագահ ընտրվել է Աբդալլահ Շահիդը (Մալդիվներ): Նստաշրջանի աշխատանքները մեկնարկելու են ընթացիկ տարվա սեպտեմբերին:

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հինգերորդ կոմիտեն պատասխանատու է վարչական և բյուջետային հարցերի համար: Այն ընդունում է ՄԱԿ հիմնական բյուջեն և խաղաղապահ առաքելությունների բյուջեները։ Հինգերորդ կոմիտեի օրակարգային հարցերի թվում են նաև մարդկային ռեսուրսների և կազմակերպության կառավարման հարցերը։

Թեմայի այլ նորություններ