ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչը կոչ է արել լիարժեք օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵՄ հովանու ներքո շարունակվող բանակցությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    91%
    1 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    90%
    10 կմ/ժ
  • Արարատ 17°C
    43%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    56%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    78%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչը կոչ է արել լիարժեք օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵՄ հովանու ներքո շարունակվող բանակցությունները

ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչը կոչ է արել լիարժեք օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵՄ հովանու ներքո շարունակվող բանակցությունները

ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչ Ֆելիքս Օսեյ Բոատենգը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկ կայացած նիստում կոչ է արել լիարժեք օգտագործել Եվրոպական Միության հովանու ներքո շարունակվող միջնորդական ջանքերն ու բանակցությունները:

Նրա կարծիքով՝ այդ քննարկումները կօգնեն նվազեցնել լարվածությունը, կնպաստեն հարաբերությունների կարգավորմանը և հող կնախապատրաստեն խաղաղության ապագա պայմանագրի շուրջ բանակցությունների համար։

«Մենք կարծում ենք, որ բաց ռազմական առճակատումն ու պատերազմը որևէ մեկի շահերին չեն ծառայում։ Դա խորացնում է քաղաքացիական բնակչության, հատկապես՝ կանանց, երեխաների և տարեցների տառապանքները»,- նշել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ «Լաչինի միջանցքը և այլ ընդունելի կենսունակ երթուղիները» կարևորագույն օղակ են առողջապահության, հիմնական ծառայությունների և ապրանքների հասանելիության, ինչպես նաև ազատ տեղաշարժի իրավունքի ապահովման գործում:

Թեմայի այլ նորություններ