ՄԱԿ-ում Ալբանիայի ներկայացուցիչը ողջունել է «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացումը»
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    99%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    63%
    26 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    75%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    61%
    3 կմ/ժ
  • Արցախ 13°C
    95%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՄԱԿ-ում Ալբանիայի ներկայացուցիչը ողջունել է «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացումը»

ՄԱԿ-ում Ալբանիայի ներկայացուցիչը ողջունել է «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացումը»

ՄԱԿ-ում Ալբանիայի ներկայացուցիչ Ֆերիթ Հոքսհան Անվտանգության խորհրդի երեկ կայացած նիստի իր ելույթում ողջունել է «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացումը»։

«Մենք ողջունում ենք երկաթուղային հաղորդակցության կառուցման ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն առանց հապաղելու։ Մենք ցանկանում ենք հավատալ, որ կողմերն արագ կընդունեն այս նախագծում ֆինանսական ներդրում ունենալու՝ Եվրամիության առաջարկն ու պատրաստակամությունը»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ երկաթուղային հաղորդակցության հաստատումը «վստահության կառուցման ապացույց կլինի և հիմք կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա դիվանագիտական և տնտեսական համագործակցության համար»:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի փակմանը՝ Ալբանիայի ներկայացուցիչը նշել է, որ մարդասիրական կարիքները չպետք է քաղաքականացվեն, «դրանք չպետք է օգտագործվեն այլ դժգոհություններ արտահայտելու համար»: Նա կոչ է արել դիտարկել նաև մարդասիրական օգնության տեղափոխման այլ հնարավորություններ, այդ թվում՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։

Դիվանագետը նաև աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին։

Թեմայի այլ նորություններ