Լուրեր համայնքներից. Վայոց ձորի մարզ, Եղեգիս - Սալլի, Քարագլուխ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    83%
    1 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Լուրեր համայնքներից. Վայոց ձորի մարզ, Եղեգիս - Սալլի, Քարագլուխ

Լուրեր համայնքներից. Վայոց ձորի մարզ, Եղեգիս - Սալլի, Քարագլուխ

Վայոց ձորի մարզպետարանի լրատվության բաժինը տեղեկացնում է․

  • Անասնախմոցների կառուցում և տեղադրում Սալլի բնակավայրում

 Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրում վարչական ղեկավարի և բնակիչների նախաձեռնությամբ կատարվել են երկու անասնախմոցների կառուցման և տեղադրման աշխատանքներ։ Բնակիչների ակտիվ մասնակցությունը բնակավայրի խնդիրների բացահայտման և լուծման աշխատանքներում շարունակվում են։

  • Խմելու ջրի սկզբնաղբյուրի մաքրման աշխատանքներ Քարագլուխ բնակավայրում

 Եղեգիս համայնքի բնակավայրերում խմելու ջրի պահանջը բավարարվում է բարձրադիր սարերից բխող և սկիզբ առնող սառնորակ աղբյուրներից, որոնց ակունքներում պարբերաբար մաքրման աշխատանքների անհրաժեշտություն է առաջանում՝ ջրի կորուստները վերացնելու և բնակչության պահանջարկը լիովին բավարարելու համար։ Այդօրինակ նպատակով ս/թ սեպտեմբերի 2-ին համայնքի ղեկավար Ա. Ստեփանյանի նախաձեռնությամբ Քարագլուխ բնակավայրի վարչական ղեկավար Մ․ Աբրահամյանը համայնքապետարանի մի քանի աշխատակիցների, բնակիչների հետ բարձրացան բնակավայրի խմելու ջրի սկզբնաղբյուր, որտեղ պարզվեց, որ վերջին օրերին ջրի մակարդակի նվազման, բնակիչների ջրի սակավության մասին դժգոհությունների պատճառը այնտեղ առաջացած վթարն է։ Կազմակերպված համապատասխան աշխատանքների միջոցով վերացվեց առաջացած խոչընդոտը, որի հետևանքով ջրի բավականին մեծ շիթ հոսում էր այլ ուղղությամբ և ապահովվեց ջրի ավելի շատ հասանելիություն բնակչությանը։

Թեմայի այլ նորություններ