Լռություն ու սոսկալի աղաղակ. Ստեփանակերտում ցուցադրվել են թշնամու բռնազավթած բնակավայրերից փրկված մշակութային պատառիկները
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    4 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 6°C
    91%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    5 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    73%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    91%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Լռություն ու սոսկալի աղաղակ. Ստեփանակերտում ցուցադրվել են թշնամու բռնազավթած բնակավայրերից փրկված մշակութային պատառիկները

Լռություն ու սոսկալի աղաղակ. Ստեփանակերտում ցուցադրվել են թշնամու բռնազավթած բնակավայրերից փրկված մշակութային պատառիկները

Նախօրեին Ստեփանակերտի Եվրոպա հյուրանոցի նախասրահում տեղի է ունեցել «Մենք կվերադառնանք. փրկված պատառիկներ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը։

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Մշակութային ժառանգության հանրային խորհրդի», «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Եվրոպա» հյուրանոցի համատեղ ջանքերով:

Բնութագրությունը հասանալի չէ

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը և նշել , որ փրկված պատառիկներից ամեն մեկն ունի իր յուրահատուկ ճակատագիրը:

Բնութագրությունը հասանալի չէ

Ցուցահանդեսին ներկա ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր ցուցանմուշի մեջ մի մեծ լռություն կա, իսկ լռության մեջ՝ սոսկալի աղաղակ։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Մենք թշվառ չենք, բայց այդ լռությունը մեզ դարձնում է թշվառ։

Այդ էպիզոդիկ թշվառությունն իրականում մեզ դարձնում է վրեժխնդիր, լցնում ատելությամբ, մղում խիզախման և, չնայած այս հակասական զգացողություններին, պարուրում է ետ վերադառնալու զգացումով»,-ընդգծել է Լ. Ղարախանյանը:

Մշակութային ժառանգության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը ելույթի իր խոսքում ասաց, որ իրենց նախաձեռնությանը միանգամից արձագանքեցին պետական մարմիններն ու բազմաթիվ անձինք:

Բնութագրությունը հասանալի չէ

 

Բնութագրությունը հասանալի չէ

«Յուրաքանչյուր ցուցանմուշ ունի իր պատմությունը։
 
Դրանց շարքում կան Շուշիից փրկված սրբություններ, Հին Թաղեր գյուղի եկեղեցու զանգը և բոլորիս համար շատ այլ կարևոր մշակութային արժեքներ»,- նշեց Ս.Շահվերդյանը։
 
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 11-ը։
 
Բնութագրությունը հասանալի չէ

Թեմայի այլ նորություններ